Բաժիններ՝

«Ես հարգում եմ քո նվաճումները ֆուտբոլում, բայց դա ամոթալի էր». Կարապետյանը՝ Բոնուչիին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Իտալիայի հետ խաղի առաջին խաղակեսում դարձավ հավաքականի միակ գոլի հեղինակը և ստացավ երկու բավականին վիճելի դեղին քարտ: Քարտերից երկրորդը Իտալիայի հավաքականի ավագ Լեոնարդո Բոնուչիին արմունկով հարվածելու համար էր: Շատերը կարծում են, որ այդ դրվագում կանոնների խախտում եթե կար էլ, ապա արժանի չէր դեղին քարտով պատժվելու: Ռուսական մեդիայում քննարկումների ընթացքում լրագրողները նշում են, որ, գուցե, Գերմանիայում ծնված Կարապետյանը ինչ-որ բան է ասել գերմանացի մրցավարին և այդ պաճառով է հեռացվել:

Ալեքսանդր Կարապետյանը չի մեկնաբանել այս իրավիճակը, բայց այսօր Insagram-ի stories բաժնում տեղադրել է այդ դրվագի լուսանկարը և, նշելով Բոնուչիի անձնական հաշիվը, գրել. «Ես հարգում եմ քո նվաճումները ֆուտբոլում, բայց դա ամոթալի էր»:

Ի դեպ, Ալեքսանդր Կարապետյանը միջին արդյունավետությամբ (9 խաղ, 5 գոլ կամ 0.55 գոլ մեկ խաղում) Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս