
Կլոպը պատմել է՝ ինչպես է արթնացել ավտոտնակում՝ «Բորուսիայի» տիտղոսը տոնելուց հետո

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որն այժմ գլխավորում է «Լիվերպուլը», պատմել է 2011 թվականին գերմանական Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսի տոնակատարության մասին:
«Ես իսկապես արթնացա ավտոտնակում՝ ապրանքատար ավտոյի վրա: Մենակ: Հիշում եմ դա, բայց գաղափար չունեմ, թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել»,- Կլոպի խոսքերը Թվիթերում մեջբերում է ESPN FC-ն՝ հղելով Inside Dortmund, Amazon Prime-ին:
2010/11 մրցաշրջանում «Բորուսիան»՝ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, 75 միավորով առաջին հորիզոնականն էր զբաղեցրել Գերմանիայի առաջնությունում: Երկրորդ տեղում «Բայերն» էր՝ Լևերկուզենից (68), երրորդը «Բավարիան» էր (65):
Պատրաստեց Անի Գաբուզյանը