
«Սա Կարա-կարա-պետյանն է». Սոչիի երկրպագուների երգը

Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիային (1:3), չնայած բավականին լավ խաղին:
Առաջին խաղի հերոսը Ալեքսանդր Կարապետյանն էր, ով մեկ խաղակեսում հասցրեց գոլ խփել Ջանլուիջի Դոնարումայի դարպասը և ստանալ 2 դեղին քարտ՝ հեռացվելով խաղադաշտից:
Ռուսական մեդիայում ակտիվ քննարկում են «հայ վիկինգի» խաղը՝ նշելով, որ նա լավագույններից էր:
Ռուսական «Սոչիի» երկրպագուները հիշեցրել են Կարապետյանի մասին երգը, որը նրանք կատարում են ռուսական թիմի խաղերի ժամանակ: Կարապետյանը իր նոր թիմի կազմում դեռևս մեկ գոլի հեղինակ է դարձել:
Ալեքսանդր Կարապետյանը ամռանը տեղափոխվեց Ռուսաստան Լյուքսեմբուրգի «Պրոգրեսից» և սիրվեց երկրպագուների կողմից: Կարապետյանին աջակցում է նաև Սոչիի հայ համայնքը:
Первый гол в РПЛ на «Фиште» так и не случился, а вот новый хит для местных кафешек родился. Учим слова, подпеваем!#КараРешает pic.twitter.com/w6QpHcecpS
— Футбольный клуб «Сочи» (@pfcsochi) August 5, 2019
Սիրարփի Աղաբաբյան