Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Իվրինդի գավառի Գյոքչեյազը գյուղի մոտակայքում ուղևորներ փոխադրող ավտոբուս է հրդեհվել:
«Այդ ամենի գնահատականը պետք է տան ընթերցողները և լրագրողները։ Վարչապետը և Կառավարությունն ըստ սահմանադրության՝ աշխատավարձ են ստանում նրա համար, որպեսզի ապահովեն խոսքի ազատություն, դա նրանց պարտականությունն է, դրանով մեզ «ադալժենիա» չեն անում»,- նշեց նա։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
168.am-ը մանրամասների մասին տեղեկացավ «Կամք» հ/կ ղեկավար Վահագն Չախալյանից, ով այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքի մոտ. «Այստեղ ոստիկանական ուժեր են կուտակված անհասկանալի ձևով»:
168.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի կարիերային առաջխաղացման վերաբերյալ։
Այսօր լուսաբացին ողբերգական դեպք է գրանցվել Արարատի մարզի Վեդու ծննդատանը: Նորածնի ու ծննդկանի մահվան դեպք է գրանցվել: 168.am-ին հայտնի է դարձել մահացածի ինքնությունը, ծնունդով ուրցաձորցի 29-ամյա ծննդկան Քնարիկ Մանուկյանը մահացել է երրորդ երեխայի ծնվելուց հետո:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ մոտ օրերին ԱՄՆ-ից Թուրքիա է ժամանելու զինվորական պատվիրակություն, որի հետ քննարկվելու է Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել ֆուտբոլասերներին՝ կոչ անելով գնալ մարզադաշտ և երկրպագել նախընտրած թիմերին.
«Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջում հաղորդվում է զավեշտալի դեպքի մասին.
Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհը միակողմանի փակ է:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Սանիթեք» ընկերության տնօրենի կողմից ներկայացվեցին երկու առաջարկություններ` կարճաժամկետ և երկարաժամկետ, որոնք շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը:
«Փաստորեն վարչապետը լրատվամիջոցներին կոչել էր, թե նրանք ինչ-որ «ռոբասերժական» աղբյուրներից են սնվում, նրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը և նրա ընտանիքն անդրադառնում են մամուլի ֆինանսավորման խնդիրներին։ Սա շատ զարմանալի է, քանի որ նրանք լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում են, թե Հայաստանում ինչպես է այս ինդուստրիան զարգանում»:
Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը պլանավորված է 2019 թվականի սեպտեմբերին:
ՀՀ արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ի (Ստամբուլի կոնվենցիա) հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու համար: Այս մասին օգոստոսի 2-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:
«Սա ծես է, որը կատարվում է կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 5-ը: Միայն Եռաբլուրում 2.5 ժամ էր պետք, որ դա կատարեին: Իմ կարդացածից կարող եմ ասել, որ ընտրում են երիտասարդ հոգիներ ու հոգի են կանչում՝ կատարելով իրենց արարողությունը: Գերեզմաններից մեկի մոտ երևում է, որ կրակ են վառել, ինչ-որ բան են հալեցրել: Դա ժամանակ է պահանջում, ու մեկ հոգու կատարած չէ»,- հավելեց նա:
Բողոքի ակցիայի մասնակիցը, որը ջուր լցրել ոստիկանության աշխատակցի վրա, կարող է 4 տարով բանտ ուղարկվել:
«ՍանիՏեք» ընկերության և Երևանի քաղաքային իշխանությունների հետ վերջին հանդիպումը եղել է երեք շաբաթ առաջ, իսկ անձամբ «ՍանիՏեք» ընկերության սեփականատեր Նիկոլաս Թավիլի ներկայությամբ վերջին հանդիպումը եղել է մայիսին: 168.am-ի խնդրանքով քաղաքային իշխանությունների hետ իրենց փոխգործակցության ժամանակագրությունը ներկայացրեց «ՍանիՏեք» ընկերության սեփականատերը:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո Իսրայելը ճնշում է գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի Թուրքիան հեռացվի Ֆ-35 կործանիչների ծրագրից:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես դուրս է գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։
Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին հուլիսի 26-ին և 29-ին Երևան տեղափոխելու համար կառավարությունն օգտվել է հունական SpotAir ավիաընկերության ծառայություններից՝ երկու թռիչքի համար վճարելով 47 121 դոլար:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:
Օգոստոսի 2-ին, ժամը 10:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանքագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում դատախազությանը հասցեագրված մեղադրանքների:
Հայաստանում 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոսով ավելի քաղաքացի:
Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ:
Չինական արտադրանքի վրա մաքսատուրքերի բարձրացումը շարունակելու Սպիտակ տան մտադրությունը հարկ է F դիտել որպես սխալ, որը թույլ չի տա Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին հաղթահարել կոնֆլիկտային իրադրությունն առեւտրի ոլորտում:
«Կատարվածը բառերով ասելու չէ: Սա ամբողջ մեր ազատամարտի ընտանիքի զայրույթն է բարձրացրել: Եռաբլուրում ոչ միայն ապրիլյան պատերազմի տղաների շիրիմներ էին պղծվել, այլև արցախյան ազատամարտի տղաների: Ընդհանուր 21 շիրիմ է պղծվել: Եռաբլուրը մեր բոլորի սրբությունն է, մեր ազգի հպարտությունն ու պատմությունը, մեր ազատագրական ամբողջ ճանապարհը: Այնտեղ ամփոփված են լավագույն տղերքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԿՄ նախկին վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանը:
Տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն այսօր չհերքեց, բայց նաեւ չհաստատեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսչական մարմնի խորհրդի նիստի ժամանակ ասել է «քաղաքացուն պասլատ անեիր»:
Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: