Ողբերգական դեպք Վեդու ծննդատանը
Այսօր լուսաբացին ողբերգական դեպք է գրանցվել Արարատի մարզի Վեդու ծննդատանը: Նորածնի ու ծննդկանի մահվան դեպք է գրանցվել: 168.am-ին հայտնի է դարձել մահացածի ինքնությունը, ծնունդով ուրցաձորցի 29-ամյա ծննդկան Քնարիկ Մանուկյանը մահացել է երրորդ երեխայի ծնվելուց հետո:
Մահացած ծննդկանի երրորդ երեխան պիտի ծնվեր, հարազատների խոսքով՝ հղիությունը տարել է նորմալ, պտուղն առողջ է եղել, սակայն հետազոտության արդյունքները վերջին փուլում ցույց են տվել, որ պորտալարը փաթաթված է եղել պտղի պարանոցին, բժիշկները չեն շտապել կեսարյան հատում անել: Ավելին, հարազատների խոսքով՝ մինչև վերջին շաբաթը ռիսկային վիճակում համբերատար սպասել են, որովհետև բժիշկները վստահեցրել են, թե խնդիր չկա, կինն իր ուժերով կազատվի: Եվ ահա գրանցվել է դեպքը, ինքն իր ուժերով լույս աշխարհ բերած մայրը մահացած պտղին է տեսել, հետո մոր մոտ սկսվել է արյան վարակ, շտապ տեղափոխել են վիրահատարան, այնտեղ էլ ծննդկանը մահացել է: Ի դեպ, սա վերջին տարիներին նույն պատճառով նորածնի երրորդ մահն է գրանցվում, ու, չգիտես ինչու, ծնողները հետևողականորեն իրավական ճանապարհով մինչև վերջ չեն գնում: Առողջապահության նախարարությունը դեպքերը կոծկում է կամ ներկայացված հաշվետվողականությանը հետևողականորեն չի հետևում:
Նշենք, որ մահացած ծննդկանի ծնունդը վարել է գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Աշոտ Խաչատրյանը: Քիչ անց 168.am-ը կներկայացնի բժշկի հետ զրույցն ու որոշ մանրամասներ ողբերգական դեպքից:
Սյուզի Բադոյան