
«Փյունիկ»-«Լոռի» հանդիպումը հետաձգվել է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Փյունիկ» թիմը իրավունք է նվաճել խաղալու Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում, հիմք ընդունելով «Փյունիկ» ակումբի խնդրանքը, ՀՖՖ նախագահ Ա. Վանեցյանի որոշմամբ 1-ին մրցափուլում նշանակված «Փյունիկ» – «Լոռի» հանդիպումը հետաձգվել է: