
Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 2-ին, ժամը 10:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Մ.Գ., ծնված 1956 թ.), «Lexus LX 470» (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1988 թ.) և «Mercedes C200» (վարորդ՝ Կ.Կ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ձ.Հ.-ն (ծնված 1960 թ.) և «Lexus LX 470» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ն.Վ.-ն (ծնված 1990 թ.). հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ: Բժիշկները Ն.Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ձ.Հ.-ինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: