ՀՀ կառավարությունը 114%-ով կավելացնի Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի բյուջետային ֆինանսավորումը:
Տավուշում հայտնաբերվել են փայտածուխի արտադրամասեր՝ ապօրինի փայտանյութով:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վանի Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացվում են հնագիտական պեղումներ։
Զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունների մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ:
Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է օգտատերերի անանուն հարցումները գաղտնալսելը, որոնք, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ընկերությունն ուսումնասիրում էր ձայնային օգնականի աշխատանքը բարելավելու համար:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ռեալը» շարունակում է դիտարկել կիսապաշտպան Գարեթ Բեյլի վաճառքի տարբերակները:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հուլիսի 31-ին հանդիպել է Քուվեյթի Պետության մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քամել ալ Աբդուլ Ջալիլի (Kamel Al Abdul Jalil) հետ:
«Նույն մոտեցումը կա նաև ԼՂ հակամարտության դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում իրավիճակի լարում և ներդնում է ջանքեր գոնե ստատուս-քվոյի պահպանման համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Նորվեգական հեղինակավոր NRC պարբերականում, լրագրող Քրիստիան Պաուեյի հեղինակությամբ, լույս է տեսել «Խոշտանգումները համակարգված և բնորոշ են Ադրբեջանում» խորագրով հոդված, որտեղ ներկայացվում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ընդդիմադիրներին լռեցնելու և Եվրոպական կառույցներին կաշառելու օրինակներ։
«Մենք չենք փորձում գտնել մեղավորների, պարզապես պետք է նկատենք, որ ազգային ինքնության գիտակցությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, սա այն խնդիրն է, որը պարտավոր է լուծել յուրաքանչյուր հայ»:
«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ:
Երևանում օգոստոսի 1-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Օգոստոսի 1-ին Ճապոնիայի խորհրդարանի նիստին առաջին անգամ մասնակցել են ծանր տեսակների հաշմանդամություն ունեցող վերջերս ընտրված երկու պատգամավորներ՝ 61-ամյա Յասուհիկո Ֆունագոն եւ 58-ամյա Էյկո Կիմուրան:
Ոստիկանությունը շարունակում է համագործակցված պայքարը ուսումնական հաստատություններում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։
Ամերիկյան նոր մաքսատուրքերը, որոնք Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա կսահմանվեն սեպտեմբերի 1-ից, կվերաբերեն մանկական խաղալիքներին, հագուստին, կոշկեղենին, ինչպես նաեւ այնպիսի էլեկտրոնային սարքերի, ինչպիսք են IPhone սմարթֆոնները եւ նույնիսկ զենքը:
ՀՀ Ազգային անվտանգությունը շարունակում է զբաղվել սոցիալական ցանցերում հանցակազմ պարունակող գրառումներ կատարող ֆեյք էջերի տակ թաքնված անձանց բացահայտմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ:
Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է:
«Որպես հետևանք՝ իհարկե, դա լավ չի, որովհետև ծախսերը պետք է այնպես պլանավորեն, որպեսզի կարողանան տարեկան բյուջեն համաչափ կատարել։ Այսինքն՝ եթե եռամսյակային համամասնությամբ պլանավորված 20 մլրդ-ի ծախս չի կատարվում, դա ըստ էության միջոցների վակուում չի, բայց ֆինանսական կառավարման տեսանկյունից վատ ցուցանիշ է»։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կան ուժեր, որոնք փորձում են հակասություններ սերմանել Հայաստանի և Արցախի միջև՝ նշելով, որ, եթե լինեն անձինք, ովքեր այս համատեքստում ենթական կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու, ապա, անկախ զբաղեցրած պաշտոնից, կենթարկվեն պատասխանատվության:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ Իջևանում հուլիսի 18-ին կազմակերպված ակցիան ու անկարգությունները ինքնաբուխ չեն եղել:
Ժոզե Մոուրինիոն առանց ակումբի է այն բանից հետո, երբ դեկտեմբերին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու այն տարածքին, որտեղ տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի և զորամասում ընթացող աշխատանքների մասին: