ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1965 թվականին ծնված Ռ. Մանուկյանը:
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում «անվտանգ գոտի» ստեղծելու թեման քննարկելու նպատակով օգոստոսի 5-ին Անկարայում թուրքական իշխանությունների և ԱՄՆ-ի զինվորական պաշտոնյաների միջև տեղի կունենա հանդիպում:
«Նույն Մշակույթի նախարարությունում, որոնք պարտավոր էին կանգնեցնել, ասել, որ նման որոշումներ չի կարելի կայացնել, որ դրանք անօրինական են, ցավոք, ասել են՝ հա, շեֆ ջան, ոնց կուզես՝ այդպես էլ կանենք: Արդյունքը դուրս է գալիս մեր գրպաններից»:
Դրանք նորմալ են, պրոֆեսիոնալ: Շատ բան է խոսվել մեր մասին: Ճիշտ է, որ մենք ունեցել ենք տարաձայնություններ նրա փոխանցումից հետո առաջին ամիսներին: Բայց միշտ էլ ճիշտ է մոտենալը, միմյանց հետ խոսելը և բացատրելը: Եվ այդպես էլ եղավ: Այն ամենը, ինչը հետագայում հայտնվեց սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, չափազանցված էր, շատ բաներ ճիշտ չեն:
Նա եզրակացության հրապարակման պատճառների մասին ենթադրություններ չունի. «Պետական մարմինն ասել է ժամկետ և չի պահել իր ժամկետը՝ անհասկանալի պատճառներով: Այս պահին չունենք հստակ դիրքորոշում, թե, վերջիվերջո, այդ փորձաքննությունն ինչ է իրենից ներկայացնում, որպեսզի ըստ այդմ հասկանանք՝ ինչ որակի փորձաքննություն են արել»:
Պենտագոնի նախկին պաշտոնյա, վերլուծաբան Մայքլ Ռուբինը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ անդառանում է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության իրական նպատակների մասին։
«Հաճելի չէ, երբ դու ինչ-որ կառույցում աշխատում ես, և այնտեղ բոլորն անզգուշորեն գող են հայտարարվում։ Սա անզգուշությունից էր, համոզված եմ, որ վարչապետը նկատի չուներ, որ բոլոր սպաները գողեր են։ Անզգույշ հայտարարությունները, որոնք կոնկրետացումներ չունեն, նեղացնում են սպաներին, և սա հասկանալի է, քանի որ մարդիկ 20-23 տարով պայմանագիր են կնքում և իրենց ամբողջ կյանքը դրա վրա են դնում»:
Հոնկոնգում արդեն 9-րդ անգամ անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ հանցագործություններում կասկածյալների արտահանձնման օրինագծի դեմ:
Թուրքական քաղաքական կուլիսներում քննարկման նոր թեման է դարձել այն, թե արդյոք Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կդառնա իր և Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցության թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններին:
Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բարսելոնան» ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվել Ֆիլիպե Կոուտինիոյից:
«Միջգերատեսչական հանձնաժողովը դանդաղ է իր գործն անում, այն աստիճանի դանդաղ, որ անհասկանալի է՝ երբ կսկսեն, երբ կավարտեն: Եվրոպական դատարանում կա վարույթ` անհապաղ միջոց կիրառելու համար»:
Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը, որպեսզի կանխի լուսացույցերի հրահանգներին չենթարկվելու հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարները, հուլիսի 31-ին երկրում համաժամանակյա ստուգայցեր է իրականացրել:
«Երևանում օդի աղտոտվածություն ունենք, չնայած արդյունաբերությունը լիարժեք չի գործում, եթե գործեր, ապա առհասարակ մայրաքաղաքում հնարավոր չէր լինի ապրել: Հիմա հիմնականում օդի աղտոտվածության պատճառը տրանսպորտն է, նաև՝ քամիների, անձրևների բացակայությունը, որոնք քիչ թե շատ մաքրում են օդը, և, իհարկե, սխալ քաղաքաշինությունը»:
Մադրիդի «Ռեալ»-ը սկսել է հետաքրքրվել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններով:
2019թ․ առաջին կիսամյակում Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը աճել է 13․2 տոկոսով՝ հասնելով 18 միլիոնի։ Երկրից դուրս բնակվող Թուրքիայի քաղաքացիների հետ մեկտեղ այդ թիվը կազմել է ավելի քան 21 մլն։
Ըստ Գ.Սաղյանի՝ IT ոլորտում միշտ եղել է մտքի հեղափոխություն, և եթե պետությունը հիմա նախատեսում է ավելացնել աջակցությունը, ստեղծվել է թվայնացման խորհուրդ, և դա կնպաստի, որ start-up-ները և ՏՏ ընկերություններն ավելի վստահ լինեն, որ ֆինանսավորում կստանան, իրենց գործը կկարողանան զարգացնել.
Սիրիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ թուրքական իշխանությունները Թուրքիայում «ժամանակավոր պաշպանության» կարգավիճակ ունեցող սիրիացի փախստականներին արտաքսելու նպատակներ չունեն:
«Յուվենթուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը շուտով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
«Աղբի գումարը գանձելիս, եթե ուշացնում ես, տույժ են կիրառում, բայց երկու շաբաթ է՝ չեն գալիս աղբը տանեն: Բնակիչները վճարում են աղբի գումար՝ մաքուր միջավայրում ապրելու համար, սակայն ստանում են հակառակ պատկերը»:
«Աղբամանի մոտ կենդանիները սկսել են սատկել». Սոնա Աղեկյան
Նրա բնորոշմամբ՝ հայկական կողմը հայտնվել է «ռինգի» անկյունում, և թշնամին որ կողմից ցանկանում՝ հարվածներ է հասցնում, և եթե հանկարծ այնպիսի հարված հասցնի, որ առաջնագիծը ճեղքի, ապա երկրորդ գիծը դատարկ է մնալու։
Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 4-ին Բաղդադում կանցկացնեն եռակողմ հանդիպում:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 346 քաղաքացու:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ, եթե խորհրդարանական ընդդիմությունը չակտիվանա, ապա հայտնվելու է լուսանցքում։
Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»:
«Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը պայմանավորվել է Մադրիդի «Ռեալի» հետ անձնական պայմանագիր կնքելու համար, սակայն ակումբները դեռ համաձայնության չեն եկել:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 3-ին վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի օրենսդիր մարմնի ընտրություններին:
«Ինքս, որպես կրթության ոլորտի մարդ, ուզեմ եմ հասկանալ, թե վերջին մեկ տարում կրթության ոլորտում ի՞նչ է արվել՝ ոչինչ էլ չի արվել։ Ամենանշանակալից միջոցառումը Ա. Հարությունյանի կողմից տրանսգենդերին ընդունելն էր, նրանք միասին ի՞նչ են քննարկել։ Հիմա որ ուզեմ մտնել Արայիկ Հարությունյանի մոտ, երեք օր կսպասեմ։ Առողջապահության նախարարին դիմել էի 15 օր առաջ, երեք օր հետո նամակով պատասխանել է, որ Հայաստանում չէ, եթե Կարաբինան զանգի, երեք ժամ հետո նրանց կաբինետում է»,- ընդգծեց Գ. Պետրոսյանը։
Թուրքիայի Նևշեհիր նահանգի Ավանոս գավառի տարածքում ադրբեջանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է: