2018թ․-ի իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտություն է առաջացնում վերլուծելու տնտեսության մեջ ներդրումների հնարավոր աղբյուրները՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։ Շատերին թվում էր, որ երկրում օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի, իսկ կառավարությունը նույնիսկ ստիպված կլինի ընտրություն կատարել ներդրողների միջև։
2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ուժեղագույն թեկնածուն կլիներ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկինը:
«Ճնշումներից մեկն այն է, որ 2019 թվականի փետրվարին քրեական գործ է հարուցվել ընկերության նկատմամբ։ Քրեական գործն անօրինական է և անհիմն է»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ կան քաղաքական դրդապատճառներ:
Պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձի, առավել եւս դրա ցանկալի մակարդակի խնդիրը առավել վիճարկվածներից է տնտեսագետների շրջանում: Մշտապես կա բանավեճ դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքների, դրանց հավասարակշռման վերաբերյալ:
Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդն արձագանքել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարելով աննախադեպ իրադարձություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանը ներկայացնող 29 պատանի շախմատիստներ մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
Իրանական նավթի արտահանումը հունիսին եւ հուլիսին օրական 500 հազար բարելից պակաս է կազմել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների արդյունքում, ինչը վկայում է Սպիտակ տան քաղաքականության արդյունավետության մասին:
Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ փաստորեն գործադիր իշխանություն չունի իր քաղաքում, ուստիեւ իրեն համեմատել է «Անգլիայի թագուհու» հետ. նրա կարծիքով՝ ինքը ոչ մի ազդեցություն չունի տեղի ունեցող իրադարձությունների վրա։
Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալը շրջանի քաղաքապետը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի կողքին իր և իր կնոջ արձաններն է կանգնեցրել:
«Արցախում ակտիվ քաղաքական շրջան է, և, առհասարակ, բոլորիս պարտքն է, որպեսզի պահպանվի կայունությունն ու խաղաղությունը, օրենքն ու սահմանադրական կարգը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Արցախը պատրաստ է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը:
«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը հայտարարել է, որ «Ռեալը» երկու անգամ ցանկացել է ստորագրել իրեն:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով պաշտպանության բանակում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 1-ին այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:
Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս:
«Սանիթեք» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ընկերության մտահոգությունները և նշելու այն պատճառները, թե ինչ խնդիրների պատճառով է ստեղծվել աղբահանության հետ կապված իրադրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանից ուղերձով է հանդես եկել և տեղեկացրել, որ օգոստոսի 5-ին, ժամը 19:00-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում.
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան տեսակապի միջոցով միացել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել սամմիթի ընթացքով և պատասխանել նրանց հարցերին։
Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը:
Օգոստոսի 2-ին, ժամը 09:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի փողոցի 4-րդ խճուղում այրվում է տուն և խոտածածկ տարածք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըօգոստոսի 5-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ հանդես կգա ելույթով:
Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմավորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։
Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, շիր-մաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ էր լցված։ Armlur.am-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաեւ ոստիկանությունը։
Նախօրեին ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա էր իրականացնում, որի նպատակն է բարձրաձայնել Երեւանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջել Երեւանի ավագանուց եւ քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները։
Երկշաբաթյա ժամկետում պատասխանատու գերատեսչությունները պետք է քայլեր ձեռնարկեն օրենսդրությունում բացերը լրացնելու եւ հետագայում Հուրգադա-Երեւան չեղարկված չվերթի օրինակի կրկնությունը բացառելու համար:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու, տեղեկացնում է «Sputnik Բելառուս»-ին:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այն կարծիքին է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
«Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երեւանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ»։