Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտավորյալ է բախման գնում Եվրամիության եւ Իռլանիդայի հետ Brexit-ի շուրջը, այդ մոտեցումը բնավ չի օգնում գործին:
Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում իրավապահները տիրապետել են քրեական այնպիսի գործերի, որոնք որևէ առնչություն չունեն հարուցված գործի հետ, և այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ գործերը ոչ թե չիմանալով են վերցրել, այլ կրիչը տեղադրել են համակարգչի մեջ, կարդացել են տեղեկատվությունը և այն վերցրել։
Օդերեւութաբանական վտանգի ամենաբարձր (կարմիր) մակարդակը, որը հուլիսի 25-ին Ֆրանսիայի հյուսիսի 20 դեպարտամենտներում սահմանվել էր շոգի պատճառով, հուլիսի 26-ին չեղյալ է հայտարարվել, հաղորդել է Meteo France օդերեւութաբանական ծառայությունը։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կապակցությամբ Պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ Ադրբեջանի տարածքում դադարեցվել են բոլոր ուսումնավարժական թռիչքները: Ի
ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ հայտարարել է, որ այդ քայլը ԱՄՆ-ի համար անընդունելի է:
«Քրեական դատավարության օրենսգրքի 227, 228 հոդվածներն ամրագրում են, որ, երբ տվյալ անձը գտնվում է վարույթ իրականացնող մարմնի հետ նույն տեղում, ապա չի կարող չմասնակցել գործողությանը։ Սա տրամաբանական չէ և հակաօրինական է։ Գտնվելով դատարանում՝ նրան ուղղակի մասնակից չեն դարձրել քննչական գործողություններին»:
Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի:
ՀՀ բանկային շուկայում միջնորդների միջոցով ոսկու գրավով վարկերի ձևակերպման դեպքերի կտրուկ աճի պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը և դատապարտում այս երեւույթը:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյանը: Մտքի
Իրանի իշխանություններն ազատ են արձակել ինը հնդկաստանցիներին՝ պանամական Riah կալանված լցանավի անդամներին:
Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության խնդիրը վկայում է հանուն մարդու իրավունքների պայքարի՝ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության ապարդյունությունը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատանքային սենյակում տեղի ունեցած մի շարք քննչական գործողություններ տեղի են ունեցել առանց Դ. Գրիգորյանի իմացության և համաձայնության։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Չինաստանի Գույչժոուի նահանգում սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի, եւս 23-ը համարվում է անհայտ կորած: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհերի մասին: Գուայչժոում սողանքներն իջել են հուլիսի 23-ին: Առաջին միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով փլվածքների տակ […]
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը հուլիսի 25-ին ժամը 09.40-ին հայտնաբերվել է Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցում և ներկայացվել բաժին:
168.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը նշեց, որ ստորագրահավաքին միացել են տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններ, մի քանի մտավորականները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահից հուլիսի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա Արևիկ Ղ.-ն
Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները դիմել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 1998 թ. իրենց որդին զորակոչվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր և ծառայության ընթացքում անհայտ կորել:
Քիչ առաջ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրեցին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին, Եգիպտոսի ժամով 15․00-ին, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան, ուստի խնդրում են ուղևորներին՝ ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։
Ինչպես ձեզ հայտնի է՝ հուլիսի 16-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվել են քննչական գործողություններ, և այդ հանգամանքը ստացել է մեծ հանրային հնչեղություն՝ պայմանավորված մեկ այլ քրեական գործով նույն դատավորի կայացրած ոչ իշխանահաճո դատական ակտի հետ։
«Արտագաղթի տեմպերի նվազեցման ուղղությամբ քաղաքականություն է մշակվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով արտագաղթի խնդրին։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 26-ին ժամը 11:00-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Սարի թաղ», «Տարոն» 1-4, «Սիվաշական» թաղամասերի, ինչպես նաև Բազում և Դարպաս գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը:
«ՀՀ ԱԽ քարտուղարին հանձնարարվել է ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը մեկ տարվա ընթացքում ներկայացնել ՀՀ ԱԽ քննարկմանը»,- այս մասին այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով մանրամասներ ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման մասին։
«Ինչքան հնարավոր է՝ մեր կողմից աջակցություն եղել է, բայց հիմնական գործը դեսպանն է անում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հուրգադա քաղաքում մնացած 100 ՀՀ քաղաքացիների խնդրին՝ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և հայտնեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծվի:
168.am-ի հետ զրույցում Մարիա Կարապետյանը հերքել էր, թե սույն հարցով զանգ է ստացել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից:
Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ աջ շարժիչի խափանման պատճառով հարկադրված վայրէջք կատարած A320 ինքնաթիռի հրամանատարը կողմնորոշվել է արագ, իսկ անձնակազմը մեծ աշխատանք է տարել ուղևորների շրջանում խուճապ չստեղծվելու համար:
«Տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին։
Սահմանադրագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ 168.am-ը զրուցել է ՍԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի վարույթ ընդունման վերաբերյալ որոշման իրավաչափության ու այդ հարցի վերաբերյալ քաղաքական իշխանությունների առարկությունների մասին։