
Վաշխառության համար հետախուզվող 39-ամյա կինը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահից հուլիսի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա Արևիկ Ղ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի (վաշխառությունը) 1-ին մասի մեղադրանքով: