Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ից կբարձրանա
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C