Բաժիններ՝

ՉԺՀ-ում հրապարակել են զեկույց, որտեղ խոսվում է ԱՄՆ-ում ռասայական խտրականությանմասին

Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության խնդիրը վկայում է հանուն մարդու իրավունքների պայքարի՝ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության ապարդյունությունը: Այս դիրքորոշումն է բովանդակում այն զեկույցը, որը հուլիսի 26-ին հրապարակել է ՉԺՀ-ի Մարդու իրավունքների ուսումնասիրման ընկերությունը:

«ԱՄՆ-ն իրեն ներկայացնում է որպես «մարդու իրավունքների պաշտպան», սակայն ունակ չԷ եւ չի ձգտում լուծելու սեփական ներքին հակասությունները, որոնք վերաբերում են ռասայական խտրականությանը,- հայտարարված է զեկույցում:- Դա վկայում է կառուցվածքային թերությունների մասին եւ ապացուցում է «ամերիկյան յուրահատկությամբ մարդու իրավունքների» ոչ պիտանի լինելը:

ՉԺՀ-ի Մարդու իրավունքների ուսումնասիրման ընկերությունը կարծում է, որ այս խնդիրը Միացյալ Նահանգներում ծագել է պատմական պատճառներով եւ մեր ժամանակներում հույժ քաղաքականացված է: «ԱՄՆ-ն ունակ չէ գտնելու ռասայական խտրականության հարցում արատավոր շրջանից դուրս գալու ելքը»,- ընդգծված է զեկույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս