
Չինաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 22-ի

Չինաստանի Գույչժոուի նահանգում սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի, եւս 23-ը համարվում է անհայտ կորած: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհերի մասին:
Գուայչժոում սողանքներն իջել են հուլիսի 23-ին: Առաջին միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով փլվածքների տակ է մնացել շինարարական հրապարակը:
Երկրորդ սողանքն իջել է հուլիսի 23-ին Շույչենի գավառում Լյուպանշույ քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով 21:20-ին (Երեւանի ժամանակով 17:20-ին), ինչի հետեւանքով քանդվել է 21 տուն, 77 մարդ մնացել Է աղետի գոտում:
Որոնողական-փրկարարական աշխատնքները շարունակվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը