Բաժիններ՝

«Մեղք են էդ երեխեքը. հավաքում են մի 10-15 միասեռականների, ուղարկում են սեղանները շրջափակելու». Վահագն Չախալյանը՝ ստորագրահավաքի մասին

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը ղեկավարում է ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը, արդեն մի քանի օր է՝ ստորագրահավաք է իրականացնում  ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Մինչ ստորագրահավաքը «Կամք» հասարակական նախաձեռնությունը բաց նամակ էր հղել ՀՀ Սահմանադրական դատարանին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ՔՊ կուսակցության կենտրոնական խորհրդին, որում շարադրել էր կոնվենցիայի վավերացման հետ կապված իր մտահոգությունները:

168.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը նշեց, որ ստորագրահավաքին միացել են տարբեր քաղաքական ուժեր ու  գործիչներ, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններ, մի քանի մտավորականները:

Մեր հարցին, թե արդեն քանի՞ ստորագրություն կա,  նախաձեռնության համակարգողը պատասխանեց. «Ստորագրությունների քանակը չենք հաշվել և որոշում ունենք, որ որոշ քանակ հավաքելուց հետո՝ մամուլի ասուլիսով հայտարարենք: Ասեմ, որ բավականին շատ է հավաքվել, մեր սպասելիքներն արդարացվել են»:

Վ. Չախալյանը նաև  տեղեկացրեց, որ Երևանում որոշ ժամանակ ստորագրահավաքից հետո գնալու են նաև մարզեր. «Սկսելու ենք Շիրակի մարզից, անցելու ենք բոլոր մարզերով: Այս կետը զուգահեռ միշտ մնալու է, քանի որ և՛ ստորագրահավաքի կետ է, և՛ նստացույցի նման բան ենք անում»:

«Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավարը նշեց՝  տեղեկություններ ունի, որ այսօր արդեն Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներն ուժեղ իրավաբանների խումբ են ձևավորում, ովքեր իրավական դաշտում պատրաստվում են հակահարված տալ իրենց. «Դա մեզ չի մտահոգում, մեզ մի քիչ մտահգում է այն հանգամանքը, որ ամեն օր տեղեկություն ենք ստանում, որ իրենցից սադրիչ խմբեր են ձևավորվում: Դա էլ այն առումով է մեզ մտահոգում, որ, ուղղակի մեզ շեղելու են, մեզ տանելու են ուրիշ դաշտ: Մեղք են էդ երեխեքը. հավաքում են մի 10-15 միասեռականների, ուղարկում են սեղանները շրջափակելու»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս