Հուլիսի 25-ին, ժամը 14:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ավտոտնակ է այրվում:
Ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ։
«Այսօր՝ «Viber»-ի հետ միասին գործարկում ենք հայկական ստիկերներ: Ինչու՞ չասել «Բարև»՝ «Hello»-ի փոխարեն, ինչու՞ չլինի հայկական կերպար, ինչու՞ «Good night», այլ ոչ թե՝ գեղեցիկ «Բարի գիշեր», ինչու՞ սերը չխոստովանել հայերենով…»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն իր ուղերձում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի այս տարվա մասնակիցներին:
Հուլիսի 25-ին, ժամը 16:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է հարձակվող Անտուան Գրիզմանի հրաժարագնի վերաբերյալ «Ատլետիկոյի» պահանջները «Բարսելոնայի» նկատմամբ:
ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել է ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարությանը, որը վերաբերում է կենդանիների շրջանում բրուցելոզի տարածմանը:
«Երբ մեկը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված տեսակետ է հայտնում, նշվում է, որ նա քաղաքական ինչ-որ ուժի է սպասարկում, այդ առումով ուզում ենք նախաձեռնության անունից հայտարարել՝ քաղաքական որևէ ուղղվածություն չունենք, մերժում ենք մեր երկրի համար յուրաքանչյուր վնասակար նախաձեռնություն՝ կլինի դա իրագործված նախորդ իշխանության օրոք թե ներկայիս իշխանության, և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը»:
Ոստիկանները կոռուպցիոն դեպք են բացահայտել Գյումրու հիվանդանոցներից մեկում:
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:
«Ցանկացած հարցում վստահություն ձեռք է բերվում հետևողական և նվիրյալ աշխատանքի, սեփական վարկանիշը չարատավորելու, սեփական վարքագծով և արարքներով հավատ ներշնչելու միջոցով: Դատարանը բացառություն չէ»:
Սերգեյ Մալինկովիչ-Սավիչը կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Ալ Բաջի Կաիդ ալ Սիբսիի մահվան կապակցությամբ:
«Ռոբերտ Քոչարյանը տանկ չի հանել ժողովրդի վրա, այն, ինչ որ տեղի ունեցավ Իջևանում, Նիկոլ Փաշինյանը նույն բանն արել է 2008-ի մարտի մեկին, 2018-ին՝ ապրիլին, Նիկոլ Փաշինյանն է Բաղրամյան փողոցը փակել, Նիկոլ Փաշինյանն է պաշարել ԱԺ-ն, հիմա ժողովրդից ի՞նչ է ուզում. այն, ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին….»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի ակումբի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը վիրահատվել է:
Այսօր հանրային խորհրդի հերթական նիստում Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգներին:
Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա է դարձել Արցախում ընթացող ներքաղաքական զարգացումները, որոնք հիմնականում խաչմերուկվում են Արցախում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ, ըստ որի՝ առաջարկվում է Արցախի նախագահի թեկնածուի համար հանել օրենքով սահմանված` վերջին 10 տարում Արցախում բնակության ցենզը: Այդ փոփոխությամբ ակնկալվում է, որ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը կկարողանա մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:
Որոշ տուրիստական ընկերությունների տնօրենների ասուլիսը՝ ուղիղ:
«Սա բավականին լավ տարածված է: Հովտաշենը կենտրոնն էր, բայց Ռանչպարի ու դեպի Երևան եկող կողմերում էլ կա: Արդեն բավականաչափ բներ դատարկ են, հիմա ես չեմ կարող ասել՝ այնտեղ կեղտոտված արագիլներ կայի՞ն, թե՞ մաքուր արագիլներ էին»:
Մեկնարկել են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների միջին նորոգման աշխատանքները: «
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն մտածում են Պաուլո Դիբալայի ձեռքբերման մասին:
«Սա շատ լուրջ հիվանդություն է, մահացության վտանգը բարձր է: Իր վիճակն էլ օր օրի վատանում է, չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ: Ես էլ ժամանակ չունեմ: Եթե հնարավոր է՝ օգնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենի կինը՝ Նարինե Աբրահամյանը:
Այսօր Հանրային խորհրդի նիստում խորհրդի անդամ Յուրի Ջավադյանն անդրադառնալով Սևանի խնդիրներին՝ նշեց, որ լճի ափին տեղակայված են մոտավորապես 2400 ռեստորաններ, հանգստյան տներ, որոնցից 300-ը մշտապես գործում է, և դրանց աղտոտումը մեծ չափերի է հասնում, միայն լվացքի հեղուկը, որը թափվում է լիճ, պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր:
Հուլիսի 25-ին, ժամը 10:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից մեկի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ազգային պահպանողական կուսակցություն է և չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման խնդիրը կբերեինք ԱԺ, բնականաբար դեմ ենք, սա դեմ է մեր ազգային արժեքներին, այստեղ կան դրույթներ, որոնք մտահոգիչ են»:
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձել էինք ճշտել, թե ինչո՞ւ է որոշվել Քաղաքապետարանի ավտոբուսներով ներքին զորքերին Ւջևան տեղափոխել, ի՞նչ ավտոբուսներ են, քաղաքի երթուղիները սպասարկող գծերի՞ց են հանվել արդյոք։
Երիտասարդ գիտնականները հուլիսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել էին, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը, պատճառը, ըստ նրանց, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:
«Այս տարի կարևոր մի բան տեղի ունեցավ. կառավարության հուլիսի 11-ի որոշմամբ առաջին անգամ պետական բյուջեից լուրջ գումարներ հատկացվեցին Գիտության պետական կոմիտեին՝ նորագույն սարքավորումներ ձեռք բերելու համար: Խոսքը 448 միլիոն դրամի մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: