Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գույքահարկի փոփոխություններին։
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն այսօր հանդիպել են «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի անդամների հետ:
168.am-ի հետ զրույցում էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իր պաշտպանյալին ՌԴ մեկնելու արգելքի պատճառները չեն ներկայացրել, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից իրեն հայտնել են, որ Ոստիկանությունն իրենց էլ տվել է նույն պատասխանը, ինչ Յուրի Խաչատուրովի դեպքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ է:
Կենդանաբանական այգու ճանապարհին գտնվող Սուրիկ Խաչատրյանի շքեղ առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։ «Չդիմանամ գայթակղությանն ու ասեմ՝ այո, դա իրականությանը համապատասխանում է, և այդ գույքը դեռևս գրանցված չի մեզ մոտ»,- ասաց նա՝ նշելով, որ կոմիտեն լիազորություն չունի […]
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին է մոտարկել 2018 թ. տվյալների հիման վրա։ Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զույցում նշեց, որ անցած տարի ՀՀ ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, և կադաստրի բազայում անշարժ գույքի վաճառքի հավաստի տվյալների հիման վրա ստացվել է այլ պատկեր։ Աշխատանքները սկսվել են հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ։
Քսանի խմբի՝ հունիսի 28-29-ը Օսակայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում գրեթե 32 հազար ոստիկաններ կապահովեն անվտանգությունը եւ կհետեւեն կարգուկանոնին:
«Երևան-Մեղրի մայրուղու 33 կմ-ից սկսած մինչև 140 կմ-ն մեզ ուղեկցում են թուրքալեզու տարբեր հաղորդումներ, չգիտեմ՝ դրանք ադրբեջաներե՞ն են, թե՞ թուրքերեն, չեմ տիրապետում։ Հատկապես, երբ հասնում ենք սահմանամերձ Բարձրունի գյուղ, ադրբեջանական ալիքներ են հեռարձակվում։ Այսինքն՝ հեռուստատեսությամբ սահմանամերձ գյուղի բնակիչներն ամեն օր ահասարսուռ պատմություններ են լսում նրանց վայրագությունների մասին։ Հոգեբանական ճնշում է գործադրվում բնակչի վրա»,- ասաց պատգամավորը։
«ՀՀ-ն և Արցախը` որպես պրոդուկտ, այդ անվտանգությունը տալիս էին միջազգային հանրությանը, այլ հարց է, որ միշտ չէ, որ մենք թանկ էինք վաճառում այդ անվտանգությունը, բայց ամեն դեպքում խնդիրը կար, և այն լուծվում էր հայկական զինված ուժերի կողմից, և դիվանագիտությունն ինչ-որ ձևով դա ներկայացնում էր արտաքին գործընկերներին, ու դրանով հանդերձ՝ դառնում էր հետաքրքիր գործոն տարածաշրջանում՝ որպես հենց անվտանգություն ապահովող կողմ»։
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, ծնվել է 4 եղջերու:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը դուրս է մնացել Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար պայքարից:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը։
Վահան Դանիելյանը նշանակվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Այս իրավիճակում, երբ ունենում են զոհեր, դժվար է ասել, թե կողմերն ինչ հաջողություններ կարող են արձանագրել հումանիտար նախագծերի իրականացման ուղղությամբ: Կարծում եմ՝ այս հանդիպման անցկացման ժամանակաշրջանը թելադրում է մի փոքր այլ օրակարգ՝ պետք է կարևորվեն խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը, հրադադարի ամրապնդման մեխանիզմները»։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։
Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքը՝ Թամիլնադի նահանգի Չեննայը, մնացել է առանց ջրամատակարարման։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին մասնակցել է փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Արցախի փախստականների հասարակական կազմակերպության կողմից:
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները պահանջել են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի (ՈւՄԱ) նախագահ Սերգեյ Գավրիլովը Թբիլիսիում բացել է նստաշրջանը՝ զբաղեցնելով օրենսդիր մարմնի նախագահի աթոռը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ռուստամ Բադասյանը դեռ չի նշանակվել, ասում են՝ վատ կադրային քաղաքականություն է, դե կտեսնենք, որ նրանից լավ արդարադատության նախարար չի եղել։ Մի տարի է՝ պաշտոնավարում ենք, ոչ մեկիդ երեխու հաշվին 10 մլն դրամ ի՞նչ է, որ չկա»,- նշեց ԱԺ նախագահը։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես մաս է կազմել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգերի:
Որքանո՞վ է այսօրվա իշխանությունը ամրացրել այդ անվտանգությունը: Ցավոք, այս կառավարության ապաշնորհ քաղաքականության պատճառով մեր երկրի շուրջ բռնկվելու են տարբեր նոր հրդեհներ: Ինչպե՞ս ընդհանուր վտանգի դեպքում համագործացել նարցիսիստ կառավարության հետ:
«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենյան համաժողովի հետ ձեռք էր բերում պայմանավորվածություններ՝ հարցն այնտեղ քննարկելու նպատակով։ Ինչի՞ համար, ի՞նչ ակնկալելով, ի՞նչ նպատակով, երևի մենակ ինքն ու Աստված գիտեն, բայց նա չբացատրեց։ Ուրիշ հարց, որ դա տեղի չունեցավ, բայց միտումը բավականին հետաքրքիր էր»։
97 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ Լեոնիդ Զամյատինը, որը 1970-ական թվականներին գլխավորել է ՏԱՍՍ-ը:
Այսօր ՀՀ կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած նախագիծը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքի բնակչուհու սպանության դեպքը, վերջինիս որդին ձերբակալվել է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին, որի ընթացքում պատգամավորը նշել էր, որ Հայաստանում արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները չեն լուծվել, և այլն։
Այսօր տեղացած հորդառատ անձրևը ողողել է Գյումրու փողոցները: Ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել ավտոմեքենաների երթևեկությանը և մարդկանց տեղաշարժի համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բաց և փակ մրցույթներ է հայտարարել մաքսային ծառայության, ինչպես նաև ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության թափուր պաշտոնները համալրելու համար:
Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում: