Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել, օդաչուն զոհվել է, տուժել է երկու մարդ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում` ներկայացնելով 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, հայտարարեց, որ չի ներկայացնելու թվերը, այլ կտա միայն քաղաքական գնահատական, քանի որ ոլորտի բյուջեն իրենք չեն կազմել, այլ ժառանգել են։
Առնվազն յոթ երեխա է անհայտ կորել խոշոր վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Հունիսի 20-ին, ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալբերտայի նահանգի (Կանադայի արեւմուտք) 9 հազարից ավելի բնակիչներ են հարկադրված եղել հեռանալ իրենց տներից անտառային հրդեհների պատճառով:
Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ տեղի են ունեցել որոնողափրկարարական վարժանքներ: Մասնակցություն են ունեցել նաև զինված ուժերի ստորաբաժանումները:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը հայտարարել է, որ Իրանի հարավում ամերիկյան անօդաչու թռչող սարք է ոչնչացրել:
Նեւադայի նահանգում ռելսերից դուրս են ընկել այն գնացքի առնվազն 19 վագոնները, որը փոխադրում էր պայթյունավտանգ նյութեր, հրազեն եւ նռնակներ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնն առաջատարն է Պահպանողական կուսակցության առաջնորդի համար քվեարկության երրորդ փուլի արդյունքներով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արեւելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող դարձավ Շանթ Սարգսյանը:
Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:
«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ:
Պատգամավորները և կառավարության անդամները կշարունակեն ելույթներ ունենալ 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցանկացել է մեկնել Հայաստանից:
Հատկապես կարևորվում են հակակառավարական ցույցերի, բողոքի ակցիաների դինամիկայի մասին առանձին տեղեկանքները:
Երկար փնտրտուքից հետո իշխանությունների ընտրությունը վերջապես կանգնեց 27-ամյա իրավաբան Ռուստամ Բադասյանի վրա։
Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետեւանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ:
ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միեւնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռեւս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։
Երեկ նախագահի հրամանով արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեեւ համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է արդարադատության նոր նախարարին ներկայացնելու։
«Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել եւ ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է:
Ստացվում է՝ խոտանված համակարգի հետևանքով այլ լուծումներով հաղթած հերթական ընկերությունը կդառնա պետության պարտնյորը, պետգնումների գործընթացով բուհը լեգալ գործարք կկնքի մեկի հետ, ով ի վիճակի չի լինի տանել վերցրած բեռը, կարևորն այն է, որ նվազ գնով էր առաջարկը ներկայացրել…
Երեկ ԱԺ միջանցքներում թևածող ասեկոսեների համաձայն՝ իշխանությունը որոշել է, որ անցումային արդարադատության (ինչն այդպես էլ չհասկացանք, թե ինչ է) բաղադրիչը հանդիսացող՝ վեթթինգը անցկացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, հարցման մասնակիցների եւս գրեթե 40 տոկոսն դեռեւս չի կարողացել ճշտել նրա նկատմամբ իր վերաբերմունքը:
Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 92-ի: