
«Իմքայլական» պատգամավորի պատասխանը՝ Գևորգ Պետրոսյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին, որի ընթացքում պատգամավորը նշել էր, որ Հայաստանում արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները չեն լուծվել, և այլն։
«Ուզում եմ մեր գործընկերներին ազնվության և պարկեշտության կոչ անել՝ հարգել դահլիճում ներկա բոլոր գործընկերներին՝ թե՛ Կառավարության, թե՛ Ազգային ժողովի։ Պարոն Պետրոսյանը երկու օր առաջ այստեղից ելույթ էր ունենում և նշում, որ մենք ինչ-որ դատավորների ենք պառկացրել ասֆալտին՝ սո՛ւտ, ասում է արտագաղթը չի կրճատվում՝ սո՛ւտ, ինքնիշխանության ամրապնդման համար առաջընթաց չկա՝ սո՛ւտ, ունեցել ենք նախատեսվածից ցածր գնաճ, այսինքն՝ կրկին սուտ»,- ասաց պատգամավորը։
Զվարթ Խաչատրյան