
«Բնակելի տների համար կադաստրային արժեքի աճը մոտ 3 անգամ է լինում». Սարհատ Պետրոսյան

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին է մոտարկել 2018 թ. տվյալների հիման վրա։ Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զույցում նշեց, որ անցած տարի ՀՀ ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, և կադաստրի բազայում անշարժ գույքի վաճառքի հավաստի տվյալների հիման վրա ստացվել է այլ պատկեր։ Աշխատանքները սկսվել են հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ։
«Կենտրոնում այն գույքը, որ 60 հազար դրամ է, այլևս 330 հազար դրամ է»,- ասաց Ս.Պետրոսյանը՝ նշելով, որ բնակելի տների համար աճը մոտ 3 անգամ է լինում։
Մանրամասները՝ տեսանյութում