ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում՝ լսելով բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփումը, նշեց, որ Հայաստանի համար բյուջեի կատարողականը Սահմանադրության կենսագործումն է, այսինքն, որ բյուջեն ծառայել է սոցիալական խնդիրների լուծմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, ինքնիշխանության ապահովմանը։
Հունիսի 20-25-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
«Ուրախ եմ ասելու, որ այժմ Թեղուտում աշխատանքները սկսել են, այնտեղ մի քանի հարյուր մարդ կրկին ընդունվել է աշխատանքի, հուսով եմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի։ Մեր արտահանման մի մասը պատշաճ ձևով չի ձևակերպվում և արտահայտվում մեր վիճակագրության մեջ»,- շեշտեց վարչապետը։
Ես իմ ողջ հանրային գործունեության ընթացքում եղել եմ կամուրջներ կառուցող, սուր անկյուններ հարթող, համերաշխությունը իմ լումայով ավելացնող։ Հիմա դուք խրամատներ եք փորել և ինձ ու իմ պես շատերին առաջարկում եք ընտրել ի՛մ խրամատը։ Դա՛ չէ իմ ցանկությունը, բայց եթե ներքին խրամատներ են փորվում և ինձ պարտադրում են ընտրել, ես իմ պարտքն եմ համարում ընտրել խրամատ փորողի հակառակ խրամատը։ Վստահ եմ, որ այդպիսի ընտրություն միայն ես չէ, որ կատարում եմ։
Այսօր կառավարության նիստում արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի առաջին զեկուցումը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, գործընկերները ծափերով ողջունեցին:
Եգիպտոսի խորհրդարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ եգիպտական իշխանություններին հասցեագրված այն մեղադրանքները, թե իշխանությունները ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ դրանք որակելով միջամտություն Կահիրեի ներքին գործերին:
Թեհրանն իրանցի զինվորականների կողմից խոցված ամերիկյան անօդաչուի գործողությունները համարում է սադրիչ, վճռականորեն դատապարտում է դրանք:
Վարչապետը կրկին հիշեցրեց, որ 20 և ավելի տարիներ Հայաստանում գործել է մի իշխանություն, որն առաջնորդվել է հետևյալ փիլիսոփայությամբ՝ քաղաքացուն ասել են՝ սոված ես՝ վերցրու բրինձը, ձեթ, ատամներդ նայելու է՝ խմբակցական կուսակցություններն ատամնաբույժ կբերեն գյուղ, ատամները կնայի, ամեն ինչ տվել են ու քաղաքացուն ասել, որ նա չունի քաղաքացիական ինքնություն ու ինքնուրույնություն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է ռուսաստանցիների հարցերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 20-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրա խոսքով՝ այսօր այդ հարցում միջազգային դոնորները կարող են աջակցել Հայաստանին, և աշխատանքում ներգրավված նոր դատավորների աշխատավարձը կկարողանան դարձնել 2,5-3 մլն դրամ, ինչն ուղիղ ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա։
ՎՏԲ-Հայաստան Բանկը 18.06.2019 թ. իր մոբայլ և ինտերնետ բանկ համակարգերում մեկնարկել է Բանկի քարտերի միջև «Քարտից քարտ փոխանցում» ծառայություն և առաջարկում է իր բոլոր հաճախորդներին օգտվել ծառայության հարմարավետությունից:
Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեև համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է:
Թեհրանը չի պատրաստվում պատերազմ սանձազերծել, բայց լիովին պատրաստ է մարտական գործողություններին ագրեսիայի դեպքում:
«Ադեկվադ» հ/կ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ, ի թիվս քաղաքական բազմաթիվ իրողությունների՝ անդրադարձ կատարվեց նաև հասարակության մեջ տարվող բաժանարար գծերին, ինչը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ փորձանքի է վերածվել։ Նա ի հակադրություն՝ ներկայացրեց նաև համաշխարհային փորձը՝ փաստելով, որ այն հասարակություններն են կարողանում հաջողել, որոնք միասնություն են ապահովում։
Հունիսի 19-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրու Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:
Թուրքիայի ռազմաօդային ուժերում նախկինում ծառայած գեներալ-լեյտենանտ Էրդողան Քարաքուշը խոսել է վերջին շրջանում պաշտոնական Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած ճնշումների մասին։
Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը, հայտարարեց, որ 2018 թվականը բյուջետային առումով պատմության մեջ աննախադեպ տարի էր, ուստի կասկածում է, որ նման բան որևէ այլ երկրում երբևէ տեղի է ունեցել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել Ստամբուլի ընտրողներին:
Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով գերազանցել է 203 մլրդ դոլարը, ինչն ավելի բարձր է Կանադայի եւ Չինաստանի հետ ամերիկյան առեւտրի ցուցանիշներից:
«Մեքենայի աղբ ա, զիբիլ ա, տանում ենք` ընդունում են, մի կոպեկ փող ենք առնում։ Հիմա էդ մարդկանցից չեն ընդունում, մեզնից էլ չեն ընդունում։ Բերել ենք, կարող ա ստեղ ընդունեն»,- ասաց Սարգսյանը։
Սոցապնախարարությունում 2018 թվականին փաստացի ծախսը կազմել է 352 մլրդ դրամ, որից նախարարության միջոցով ծախսը կազմել է 10 մլրդ դրամը, իսկ հիմնական մասը սոցիալական ապահովության ծառայության միջոցով է կատարվել։
Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ. մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն:
Հունիսի 19-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
«Իշխանության ներսում միակ քաղաքական բանավեճը՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր-Նիկոլ Փաշինյան վարչապետն է։ Այլ բանավեճ չկա։ Նիկոլ Փաշինյան վարչապետը շատ դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին, շատ անխնա է պատժում։ Մենք գալիս ու կանգնում ենք մի տեղ, որ նոր իշխանությունը եկել է, որպեսզի ջախջախի այն բոլոր մոտեցումները, որոնք նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տվել է գործող իշխանություններին»։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ նրա տիկինը՝ Լի Սոլ Չժուն, անձամբ են Փհենյանի օդանավակայանում դիմավորել պետական այցով ժամանած ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին եւ Չինաստանի առաջին տիկնոջը՝ Պեն Լիյուանին:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:
«Միայն մեկ թիվ եմ լսել, որ արտահանելի ոլորտի՝ 8 տոկոսով, շահութաբերությունն ավելի ցածր է, քան մյուս ոլորտներում է։ Է, ցածր է, թող ցածր լինի, բայց արտահանելի ոլորտն էլ ունի անսպառ շուկաներ»,- շեշտեց Միքայել Մելքումյանը։