Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի մեկնարկից շուրջ մեկ ժամ առաջ արդեն մարդաշատ է:
Մայիսի 13-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Զառիթափ-Գոմք ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 35-ամյա վարորդ Գեղամ Մարգարյանը տեղում մահացել է:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով:
Քոչարյանի դատ. Դատարանի դիմաց ակցիա է. ուղիղ
Բրյուսելի հետ երկաթուղային հաղորդակցությունը մայիսի 14-ի առավոտյան լիովին ընդհատվել է այն կայանքի հրկիզման հետեւանքով, որն ապահովում էր երկաթուղիների էլեկտրասնուցումը:
Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա շրջանում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում, ըստ թուրքական լրատվամիջոցների, իրավապահների կողմից բերման en ենթարկվել օտարերկրացի կանայք (110 հոգի)։ Նրանց մեջ են եղել Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ռումինիայի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մարոկոյի քաղաքացիներ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Երևանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար է տրամադրել NASA-ին: Այդ մասին նա հայտնել է իր Twitter-ում:
Զեկույցում կգտնենք բացառապես մասնագիտական եւ հավասարակշռված վերլուծություններ վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաների՝ «Դուխով Հայաստանի», «Antifake.am» կայքի վերաբերյալ հրապարակումների, իշխանական պատգամավորների եւ ոչ իշխանական դերակատարների նկատմամբ ֆեյքային հարձակումների եւ մի շարք այլ թեմաների վերաբերյալ։
Վերջին անգամ Սիմոն Ճավռշյանը մոր հետ խոսել էր 2016 թ.-ի փետրվարի 4-ին՝ դեպքից մեկ օր առաջ: Ասել էր՝ մամ արի:
Մայիսի 13-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ:
Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 14-ին կկայանա «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Շոուի 17 մասնաիցներից միայն 10-ը կստանան եզրափակիչի ուղեգիր:
«Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանն առանց Ղարաբաղի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր սեփականատեր ու պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնվել է տարբեր ուղղություններով «կրակի տակ»՝ է՛լ մանդատից զրկելու հարցը, է՛լ ցեմենտի խնդիրը, է՛լ գազալցակայանները, է՛լ «Առինջ մոլում» ստուգումները, է՛լ Ծաղկաձորի ճոպանուղու վերաբերյալ օֆշորային բացահայտումներն ու տարիներ շարունակ թույլ տված հարկային չարաշահումները:
Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի տնտեսագետները մայիսի 10-ին հրապարակված զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ոչ բարենպաստ կանխատեսումներ են արել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դրոյի գործով» դեռ 1996թ. ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին դիմել է դատարան:
Մայիսի 14-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ինձ հասած հետևյալ տեղեկությունը։
Այս օրերին թուրքական մամուլը լայնորեն տարածվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ ընդունել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով, ինչպես նաեւ իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասվում: Խոսքը «Խտրականության մասին» օրենքի նախագծի մասին է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել: Այս նախագծի վերաբերյալ ԱԺ-ում պետք է երեկ փակ քննարկում անցկացվեր, սակայն այն չի կայացել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ որոշումը։ Ինչպես հայտնի է, երեկվա դատական նիստը ընթանում էր դռնբաց։
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թեւեր կան, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նման թեւերի առկայության դեպքում կկտրի այդ թեւերը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով հանձնաժողովի` իրեն վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 9-ի որոշումը:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ ամիս է՝ Էջմիածնում չեն դադարում բողոքի գործողությունները ընդդեմ էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի: Բողոքողները Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվող եւ աղբավայրում իրենց հացը վաստակող քաղաքացիներն են: Տարիներ շարունակ այդ մարդիկ տեսակավորել են աղբը, ապակին, մետաղը, պլաստիկն ու այլ ապրանքներ առանձնացրել են եւ հանձնել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանի գործով խափանման միջոցի դատական քննությանը ներկայացած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մուտքը դատական նիստերի դահլիճ երեկ բուռն քննարկումների առիթ դարձավ։
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ ինստուտուտը Սահմանադրությամբ ամրագրված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գործունեությամբ ստվերում է անգամ պետական որոշ ինստուտուտների աշխատանքը։