
Զոհված զինծառայողի ծնողները որդու մահվան հանգամանքների բացահայտում են պահանջում

Tsayg.am. Վերջին անգամ Սիմոն Ճավռշյանը մոր հետ խոսել էր 2016 թ.-ի փետրվարի 4-ին՝ դեպքից մեկ օր առաջ: Ասել էր՝ մամ արի: Կապն ընդհատվել էր որդու հետ ու արդեն հաջորդ օրը զորամասից զանգել ու ցավակցական լուրն են հայտնել մորը, որ Սիմոն Ճավռշյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Որդու մահվան հանգամանքներն ի սկզբանե կասկածելի են թվացել ծնողներին:
Պատճառները շատ են եղել: Երեք տարի անց էլ Ճավռշյան ամուսինները որդու՝ բանակ զորակոչվելուց հետո մեկ առ մեկ հիշում են, որ Սիմոնը միշտ նրանց ասել է, այն մասին, թե իրեն սպանված են բերելու: Նույնիսկ երդման արարողությունից հետո` ծնողներին հրաժեշտ տալիս է նա այդ մասին բարձրաձայնել: