Արտաշատի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին երկու երիտասարդի դանակահարության դեպքը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տանից կատարված գողությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի:
Բուենոս Այրեսում մայիսի 9-ին տեղի է ունեցել Արգենտինայում հավատարմագրված ԱՊՀ անդամ պետությունների կողմից կազմակերպված՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնին նվիրված համերգը, որին ներկա էին ԱՀ ԱԳՆ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ պետությունների համայնքների ներկայացուցիչներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Նպաստի հաշվիչ» բաժինը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մուտքագրել իր ընտանիքի սոցիալական տվյալներն ու ստանալ գործող համակարգով արդյունքային ցուցանիշը:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ մայիսի 13-ին տեղի ունեցավ Մեծ Հաղթանակի վետերանների մեծարման երեկո, որին մասնակցում էին նաև Ռուսաստանից ժամանած հյուրեր:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 13-ին ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին և նրա հետ Արցախ ժամանած Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների:
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մայիսի 13-ին հանդիպել է կառավարական կոալիցիայի D66 կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շյուրդ Շյուրցմայի (Sjoerd Sjoerdsma) հետ:
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին Սոչիի իր նստավայրում կընդունի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 14-ին ժամը 08.00-17.00 կդադարեցվի Հացավան համայնքի, Սիսիան քաղաքի՝ Երևանյան խճուղու ջրամատակարարումը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Անգլիայի առաջնությունում թիմի ելույթների մասին:
Վարդգես Գասպարին հաղորդում է տվել ոստիկանություն. ուղիղ. 5 TV Channel:
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 18 հազար 31-ով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել հանրահայտ դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին:
Արցախի ժողովրդին հաջողվել է իրացնել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, ինչը հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայում հաղթելու մասին:
Գեղարքունիքի մարզում կայացած ներդրումային-տնտեսական համաժողովի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, անդրադառնալով շրջակա միջավայրը կենցաղային աղբի թափոններից զերծ պահելու խնդրին, մատնանշեց աղտոտման հիմնական աղբյուրները եւ այն միջոցները, որոնց գործադրմամբ հնարավոր կլինի իրականացնել աղբի կառավարումը:
«Հեն ա, տղես էլի ընտանիքը թողել՝ գնացել ա, ի՞նչ անի, մնա՝ ո՞նց նայի կնոջ ու երեխեքի աչքերին»,- նշեց մեկ այլ վարորդ:
«Տոյոտա» ընկերությունը դիմել է Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարություն՝ կնքելու հատուկ ներդրումային պայմանագիր:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-ին հանդիպեց Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիին:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը նորից շոշափել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցը:
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն շահագրգռված է, որ ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա:
Երգիչների համար «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի»՝ 15 հազար դոլարի չափով հատուկ մրցանակ կհանձնեն Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթի շրջանակներում:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-ին մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը՝ իր ելույթում կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել։
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում կայացավ Ժենգյալով հացի երկրորդ ամենամյա փառատոնը։ Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերից հարյուրավոր մարդիկ են այցելում Հաթերք՝ մասնակցելու փառատոնին։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնության երկրորդ տեղի մասին:
«Իրավիճակը բավականին խրթին է, կրկին բարձր է անվերահսկելի իրավիճակի վտանգը հակամարտության գոտում, քանի որ ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները չեն գտել այն ուղիները, որոնք ապահովում են շփման գծում հարաբերական խաղաղություն: Այսինքն՝ պայմանավորվածությունները, համաձայնագրերն այդ ուղղությամբ պարզապես չեն գործում, ինչը վտանգավոր է»։