Բրյուսելի հետ երկաթուղային հաղորդակցությունը հոսանքազրկված է վանդալների պատճառով
Բրյուսելի հետ երկաթուղային հաղորդակցությունը մայիսի 14-ի առավոտյան լիովին ընդհատվել է այն կայանքի հրկիզման հետեւանքով, որն ապահովում էր երկաթուղիների էլեկտրասնուցումը: Այդ մասին հայտնել է RTL հեռուստառադիոընկերությունը:
Իր կողմից Բելգիայի երկաթուղիների ազգային ընկերությունը հայտնել է, որ թագավորության մայրաքաղաքի հետ երկաթուղային հաղորդակցությունն ընդհատված է անորոշ ժամանակով, ինչի պատճառով հնարավոր են մերձքաղաքային գնացքների երթեւեկության ուշացումներ ու չեղարկումներ: Բացառված չէ, որ երկաթուղային հաղորդակցության հոսանքազրկումը կատարվել է մալուխի հափշտակման նպատակով:
ԶԼՄ-ների տվյալներով, 2018 թվականին Բելգիայում երկաթուղային մալուխի հափշտակումների պատճառով գնացքների ուշացումների միագումար ժամանակը կազմել է գրեթե 36 օր: Բելգիայի տարածքում անցյալ տարի երկաթուղային մալուխի հափշտակումը երեք անգամ ավելի հաճախ է կատարվել, քան 2017-ին. 315 դեպք՝ 104-ի դիմաց:
Հաճախացած գողությունների պատճառով Բելգիայի երկաթուղիների գործարկու ընկերությունը՝ Infrabel-ը, 2016 թվականին սկսել է երկաթգծերում պղնձե մալուխը փոխարինել ալյումինե մալուխով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: