
Ամերիկյան ներդրումային բանկը 2019-ին Թուրքիայի համար 2.5% տնտեսական անկում է կանխատեսել

Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի տնտեսագետները մայիսի 10-ին հրապարակված զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ոչ բարենպաստ կանխատեսումներ են արել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Զեկույցում նշվել է, որ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն է ունենալու երկրի տնտեսական աճի վրա:
Հայտնի ֆինանսական կազմակերպության զեկույցում արված կանխատեսումների համաձայն՝ 2019-ի առաջին եռամսյակում սպասվող տնտեսական աճը 2-րդ եռամսյակից սկսած վերածվելու է անկման:
Նման պայմաններում կազմակերպության մասնագետները Թուրքիայի տնտեսության անկման ցուցանիշը 2019-ի համար 1.5%-ից իջեցրել են 2.5%-ի: