Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ կազմակերպել էր «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում հանրային և քաղաքացիական ծառայողների բնապահպանական թեմաներով դասընթացների մեկնարկի միջոցառում։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Չինաստան:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել:
«Շատ լարված մթնոլորտ կա, որի արդյունքում թե ինչը որքան կտուժի, ես չեմ կարող ասել: Պետք է այդ մթնոլորտը վերացնել: Խոսքը քաղաքական մթնոլորտի մասին է, որը բավականին թունավոր է՝ սոցցանցերում իրար վրա հարձակումներ, ատելության խոսք, և այլն»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն»-ը պարզաբանել է հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննության հետ կապված իրավական դրույթը, որի համաձայն՝ 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննությունից հետո պատասխանի ձևաթղթի պատճենը քննություն հանձնողն իր հետ քննասենյակից չի կարող տանել:
Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիայի ժամանակ պարբերաբար հայտնվում էին նաև անչափահաս երեխաներ:
Այժմեական կարգով 94-ի հրադադարի ամենահնչեղ շեշտադրումը կլինի ստորագրության եռակողմ ձեւաչափի իրողական եւ իրաւական հանգամանքների արծարծումը, ինչը խոսում է արցախյան հակամարտության հանգուցալուծման հիմքի՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անշրջանցելիության մասին։
Երկիր մոլորակի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից։
Արարատի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին դանակահարություն կատարած անձին։
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:
2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
«Ցավոք, ես չեմ տեսնում այլ հեռանկար, երբ իրենք՝ կողմերը, փակուղային կեցվածքով են մտնում բանակցային գործընթաց, այսինքն՝ չկան այլ դիրքորոշումներ, որոնք կփոխեն կարգավորման գործընթացի տասնամյակներ շարունակվող հունը։ Եթե դա չկա, վտանգներն էլ նույնն են ըստ էության»։
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում, բարերարությամբ Գեղարքունիք գյուղի նախկին բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող Էդիկ Առաքելյանի, քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սուրայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասասի հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։
Իրանի քաղաքացուհուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը մայիսի 14-ին ընդունել է ՌԴ Դաշնային խորհրդի (ԴԽ) պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 14-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում են Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները գողության դեպքեր են բացահայտել
Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ:
Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, ապա Ադրբեջանի փոխնախագահն ու պաշտպանության նախարարն Ալիևը հետ «կարող են հասնել Երևան և Հանրապետության հրապարկում ծնկի իջնել հայ ժողովրդի առջև՝ տարիներ շարունակ իրենց կատարած հանցագործությունների համար»։ Այլ կարգավիճակով, նրանք չեն կարող հայտնվել Հայաստանում։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության մայիսի 14-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն։
Կորեայի Հանրապետության քաղաքացիների կեսից ավելին պաշտպանում է Փհենյանի հետ երկխոսության շարունակումը:
ՀՀ զինված ուժերում մայիսի 14-ին դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը դեռևս ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Մեզ լավություն չի արվել, բայց մենք այդ ձևակերպումները կարողացել ենք ստանալ այդ համաձայնագրում։ Եվրոպացիները չմտածեն և չեն էլ մտածել, որ մեզ լավություն են արել»։
Հիբրիդային սպառնալիքներին եւ ապատեղեկատվությանը հակազդելը կլինի Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության գերակայություններից մեկը, որը Ռումինիայից նրան կանցնի հուլիսին: