Բաժիններ՝

Անահիտ Բախշյանը դիմել է Հայկ Մարությանին

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ինձ հասած հետևյալ տեղեկությունը։

Երևանի Մայակովսկու անվան դպրոցի տարրականի մասնաշենքը, որտեղ մոտ 200 աշակերտ էր սովորում, 2 տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ցուցումով հանձնվել է «Գլոբալ բրիջ» կոչվող մասնավոր դպրոցի։

Այս դպրոցում այսօր սովորում է հազիվ 100 աշակերտ, իսկ Մայակովսկու դպրոցի աշակերտների կրթական գործընթացը տուժել է, որովհետև դասասենյակ չունենալու պատճառով կիսվող առարկաները չեն կիսվում կամ դասասենյակներում աշակերտների թիվը գերազանցում է սահմանված կանոնադրական նորմը։

Խնդրում եմ ուսումնասիրել այս գործարքի օրինականությունը, որովհետև այս պարագայում պետական դպրոցի շենքում մասնավոր դպրոց հիմնելը հաստատ պետական դպրոցի պայմանների վատթարացման է բերում, որը չի բխում պետական դպրոցում սովորող երեխաների կրթության շահերից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս