Ապրիլի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 47 XX 888 համարանիշի և ВАЗ 21070 մակնիշի 13 ՍԼ 783 համարանիշի ավտոմեքենաները։
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Դիեգո Կոստայի ութխաղյա որակազրկման մասին:
«Vogue» նորաձեւության հանդեսը հյուրընկալվել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից, մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանին:
Արմավիրի մարզում ոստիկանության նախաձեռնությամբ ապրիլի 12-ին անցկացվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված օրենքի կիրարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված հերթական հանդիպումը։
Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Արտաքին շուկաներում հայկական մատակարարումներն այս տարի դադարել են ավելանալ։ Տարեսկզբի երկու ամիսներին արտահանումը երկնիշ անկում է գրանցել։ Գրեթե 12 տոկոսով կրճատվել են արտաքին հատվածի մատակարարումները։ Սա խիստ մտահոգիչ երևույթ է՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածի համար։
«Վարչապետի մոտ առաջացել է անսխալականության սինդրոմ, նա անգամ իր ելույթներից մեկում նշել է, որ այսօրվա խորհրդարանն այն խորհրդարանը չէ, որը սպասում էր։ Այսինքն՝ վարչապետի մոտ առաջացել է մեկ գաղափար, որ ինքը ճիշտ է, մյուսները՝ սխալ, ինքն ամեն ինչ ճիշտ է անում, բայց մյուսները չեն կարողանում իրեն հասկանալ, և նրանք մեղավոր են, որ իրեն չեն հասկանում»,- շեշտեց քաղտեխնոլոգը։
«Բիզնես տեսանկյունից խախտման համար որպես պատժամիջոց կալանքի կիրառումը մեծ վնաս կարող է հասցնել ցանկացած ձեռնարկության, և այս տեսանկյունից «Սպայկա»-ի բողոքն արդարացի է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու
«Առանց դրա վավերացման՝ հայկական կողմը չի կարող լիարժեք կերպով օգտվել այս համաձայնագրի հնարավորություններից»,- ասաց նա։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ «Սպայկայի» տնօրենի ձերբակալությունն իրավապահ մարմինները պետք է փոխարինեին այլ քայլով, որպեսզի իրավիճակը չլարվեր։ Ավելին՝ ձերբակալության հետ կապված հարցեր են առաջանում, թե ինչպես եղավ, որ խոշոր սուպերմարկետներից մեկի ցանցում ստուգում են իրականացնում, ինչ-որ բաներ հայտնաբերում, հետո տուգանքով ամեն ինչ ավարտվում է, բայց «Սպայկայի» դեպքում տնօրենին կալանավորում են, ինչո՞ւ։
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ապրիլի 11-ին հանդիպել է Լեհաստանի խորհրդարանի (Սենատ և Սեյմ) Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի (Tadeusz Woźniak), խմբի մի քանի անդամների և քարտուղարի հետ:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխություններ անելու առաջարկներ է ներկայացրել:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 11-ին հանդիպել է Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրեն, դեսպան Վալերի Սադոխոյի (Валерий Садохо) հետ և շնորհակալություն հայտնել կենտրոնի կողմից հրատարակվող «Կոնյունկտուրա ռինկով» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար։ Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները։
Շիրակի վարչական տարածքում գտնվող գերեզմանատան հարեւանությամբ շիրակցի Արամայիս Հարությունյանի հողատարածքն է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը:
«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Որևէ բարոյական, սովորութային, այլև՝ իրավական համակարգ չի կարող դիմանալ հետևողական տրամաբանական քննադատությանը: Այլ կերպ ասած՝ ցանկացած բարոյական, սովորութային, իրավական համակարգ կարող է հեշտությամբ կազմաքանդվել, քայքայվել, վերացվել, եթե դա հետևողականորեն և անզիջում կերպով ենթարկվի տրամաբանական քննությանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոգբայի՝ մադրիդյան ակումբ հավանական տեղափոխության մասին:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում Ճամբարակի hամայնքապետարանի եւ ԵԿՄ Ճամբարակի մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականությանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ողջունել է Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵԽԽՎ-ում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ողջունելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում, հատկապես՝ Արցախի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում եվրոպական կառույցների դերակատարման մասին հատվածը: Այո, մարդու իրավունքների համընդհանրությունը ենթադրում է, որ արցախցիների […]
Մարզպետը, ըստ մեր աղբյուրների, հստակ ցուցում է տվել, որ որևէ աշխատակից որևէ հարցով որևէ առնչություն չունենա տիկին փոխմարզպետի հետ, մինչև ինքը կկարողանա կազմակերպել նրա անցնցում հեռացումը:
ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ապրիլի 11-ին հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի և ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, իսկ ապրիլի 12-ին՝ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ ապրիլի 12-ին անցկացվել է փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է փոխել թիմը:
«Անկեղծ, վստահ եմ, որ ԱԱԾ-ում մարդիկ գոնե գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակահատվածում է լինելու «թամբի վրա», հետո իրենք այդ ամենի համար շատ լուրջ պատասխան են տալու, թող փորձեն գոնե իրենք հանգստացնեն Նիկոլ Փաշինյանին։ Նախկին իշխանությունների ժամանակ ԱԱԾ-ն ամենապասիվ կառույցն էր, երբևէ տեսե՞լ եք, որ այդ ծառայությունը ֆեյսբուքյան օգտատեր կալանավորի»։