Բաժիններ՝

«Եթե Կոստային որակազրկել են 8 խաղով, ուրեմն կար դրա պատճառը». «Ատլետիկոյի» նախագահ

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է  Դիեգո Կոստայի ութխաղյա որակազրկման մասին:

«Սա վատ լուր է, բայց կարգապահական հանձնաժողովը որոշել է, որ նա պետք է պատժվի 8 խաղով, ուրեմն նա 8 խաղով կպատժվի: Մենք կխնդրենք նրան զգույշ լինել: Սա ֆուտբոլ է: Խաղացողներն արագ են բորբոքվում, և դա հաճախ է տեղի  ունենում դաշտում: Վիրավորանքներ խաղադաշում չպետք է լինեն, բայց երբեմն դա պատահում է:

Սրանք են կանոնները` դատավորներին վիրավորելու համար` չորսից մինչև 8 խաղ որակազրկում: Կարծում եմ, որ հանձնաժողովը բոլոր անհրաժեշտ ապացույցներն ուներ: Ես չէի սպասում, որ այդքան շատ խաղեր կլինեն, բայց եթե նրանք որոշել են, դա նշանակում է, որ դրա համար հիմքեր կան: Եթե Կոստային որակազրկել են 8 խաղով, ուրեմն կար դրա պատճառը:

Դա հիասթափեցնող է, քանի որ բոլոր խաղացողները դաշտում տարբեր խառնվածքներ ունեն: Դիեգոն ունի թերություններ, և սա դրանցից մեկն է: Բայց սա ոչ մի արդարացում չունի: Վիրավորանքը ոչինչ չի արդարացնում:

Չեմ կարծում, որ դա կազդի Դիեգոյի ապագայի վրա «Ատլետիկոյում»: Առաջին անգա՞մ է, որ ինչ-որ մեկը որակազրկվել է: Չեմ կարծում, որ, եթե նա այլ ակումբում խաղար, ապա նրանք այլ կերպ կարձագանքեին: Ես չեմ ուզում արդարացնել Դիեգոյին, բայց երբեմն կյանքում լինում է, որ մարդը կորցնում է իր բանականությունը»,- ասել է Սերեսոն:

Ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել էր, որ «Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստներ անում են նույնը, բայց չեն հեռացվում:

«Բարսելոնայի» հետ խաղի (0:2) առաջին խաղակեսի միջնամասում Կոստան վիրավորեց մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին և հեռացվեց խաղադաշտից:

Խաղի արձանագրությունում մրցավարը գրել է, որ 28-րդ րոպեին Դիեգո Կոստան մոտեցել  է իրեն և վիրավորել է իր մայրիկին մի քանի անգամ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս