Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ապրիլի 11-ին հանդիպել է Լեհաստանի խորհրդարանի (Սենատ և Սեյմ) Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի (Tadeusz Woźniak), խմբի մի քանի անդամների և քարտուղարի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Թադեուշ Վոժնիակը, ողջունելով դեսպանին, վերահաստատել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և հանձնառությունը։

Սամվել Մկրտչյանը հատկապես կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների երկուստեք օգտագործումը։ Նա լեհական կողմին տեղեկացրել է ՀՀ ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման շուրջ:

Անդրադարձ է կատարվել ինչպես կառավարությունների, այնպես էլ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների առաջիկա փոխայցելությունների իրականացման հարցերին:

Դեսպան Սամվել Մկրտչյանը պատասխանել է լեհ խորհրդարանականների հարցադրումներին, որոնք վերաբերում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ու ամրապնդմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930