Բաժիններ՝

Պոգբան մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», նրա և Սուլշերի հարաբերությունները վատացել են

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է փոխել թիմը:

Ըստ աղբյուրի տվյալների, 26-ամյա կիսապաշտպանի և «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հարաբերությունները վատթարացել են: Ֆուտբոլիստն արդեն սկսել է դիտարկել «Ռեալ» տեղափոխությունը, որը հետաքրքրված է իր տրանսֆերով:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը տվյալ պահին գնահատվում է 90 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս