Արմեն Սարգսյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիովին աջակցում է վարչապետի ու արտգործնախարարի վարած քաղաքականությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականությանը: Այս մասին նախագահն ասաց ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ի վերջո, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկար տարիների բանակցություններն ու այսօրվա բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ խաղաղ լուծում գտնել: Ես, որպես ՀՀ նախագահ, չեմ մասնակցում բանակցություններին: Դրանց մասնակցում են ՀՀ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, իմ ողջ աջակցությունն եմ հայտնում նրանց: Այդ բանակցություններն ի վերջո հաջող ավարտի են բերելու, այսինքն՝ ավարտի, որտեղ մենք կստանանք վերջնական լուծում Ղարաբաղյան հարցի, ընդ որում՝ խաղաղ ճանապարհով»,- ասաց Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ Հորդանան կատարած իր այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունը խաղաղ բանակցային գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930