«Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի». Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը հաղորդագրություն է տարածել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով իր դեմ առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

«Սիրելիներ ջան

Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։

Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։

Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա
Դավիթ»:

Տեսանյութեր

Լրահոս