ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. Hraparak.am

Մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվելու։ Նախօրեին նրան որպես կասկածյալ էին ներգրավել, սակայն օրենքը թույլատրում է 7 օրից նոր որոշում կայացնել՝ մեղադրանք առաջադրել, կամ վերացնել կասկածյալի մասին որոշումը։

Ինչպես գրում է Hraparak.am-ը, որ այսօր Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել: «Չնայած սորոսականները եւ «Մերժիր Սերժին» շարժման իր համախոհները պայքարում էին դրա դեմ եւ անգամ ուլտիմատում էին առաջադրել վարչապետին, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ազատի աշխատանքից եւ հրաժարվի Դավիթ Սանասարյանին հետապնդելու մտադրությունից»,- գրում է աղբյուրը:

Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են, խափանման միջոց է ընրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Hraparak.am-ի տեղեկություններով, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 308 հոդվածի 2-ին մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով։ 308 հոդվածը Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Իսկ 325 հոդվածը Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս