Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերին խոստացել է առնվազն երեք տրանսֆեր

«Բարսելոնայից» կրած պարտությունների (0:1, 0:3) արդյունքում՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը որոշել են ամռանն ուժեղացնել թիմը:

Ինչպես գրում է Manchester Evening News-ը՝ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը Սուլշերին խոստացել է առնվազն երեք տրանսֆեր:

Բարսելոնայում խաղից հետո Սուլշերը հայտարարել էր, որ ամռանն ակումբը ձեռք կբերի մեկ-երկու ֆուտբոլիստի:

Անդեր Էրերայի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության դեպքում մանչեսթերյան ակումբը կարող է ստորագրել չորս նորեկի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930