«Ես ծանոթացա ԱԱԾ հայտարարության հետ և կարող եմ մի բան ասել». Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսօր՝ կեսօրից հետո, հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Ավելի ուշ, սակայն, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ 18.04.2019թ. որոշում է կայացվել Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

168.am-ը Վ.Կարապետյանին խնդրեց պարզաբանել այս հակասական տեղեկատվությունը:

«Ես ծանոթացա ԱԱԾ հայտարարության հետ և կարող եմ մի բան ասել՝ ԱԱԾ-ն ՀՀ վարչապետին ենթակա ծառայություն է»,- հակիրճ ասաց Վ.Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930