«Երբեք չեմ խաղացել «Բարսելոնայի» դեմ: Անհամբեր եմ». Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչից հետո խոսել է «Պորտուի» նկատմամբ հաղթանակի մասին (4:1, 6:1՝ ընդհանուր դիմակայությունում):
«Մենք այս մրցաշրջանում լավ խաղացինք: Մենք միշտ գիտեինք, որ փոթորիկը մեզ սպասում էր այստեղ, և այդպես էլ եղավ: Երկրորդ կեսում մրցակիցը հավաքեց ուժերը, բայց մենք կարողացանք դիմակայել:
Մենք ավելի փորձառու թիմ ենք, դա ակնհայտ է: Մենք դժվար արտագնա հանդիպումներ ենք անցկացրել, բայց մենք գիտեինք, որ այս խաղը նման կլինի «Սիթիի» և «Ռոմայի» հետ խաղերին: Դժվար խաղ էր, բայց մենք անցել ենք կիսաեզրափակիչ, ամեն ինչ լավ է:
Երբեք չեմ խաղացել «Բարսելոնայի» դեմ: Անհամբեր եմ: Սա կլինի առաջին խաղը, չհաշված պաշտոնական հանդիպումները: Ես անհամբերությամբ սպասում եմ այդ խաղերին»,- ասել է Կլոպը՝ IT Sport-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան