Գագիկ Ծառուկյանը ցեմենտի տուրքի փոփոխման հետևանքների պատասխանատու հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությանը
Այսօր ԱԺ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ցեմենտի տուրքի փոփոխման հետևանքների պատասխանատու հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությանը:
Ըստ նրա՝ «ԱրարատՑեմենտ» գործարանը կարող է ցեմենտ չարտադրել, ինքը միայն կլինկեր կներմուծի:
Հակադարձելով Հայկ Գևորգյանի հայտարարությանը, որ 17 տարի առաջ Ծառուկյանն «ԱրարատՑեմենտը» գնել է ընդամենը 200 հազար դոլարով, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. «Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազարով ձեռք ա բերել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, թող նայի: Բայց եթե չէ, մյուսը օրը ինքը պետք է դրա համար պատասխան տա: 200 հազար եթե լինի, ես նվեր եմ տալիս՝ որպես Ծառուկյան»:
Գ. Ծառուկյանը համաձայնեց, որ հանձնաժողով ստեղծվի, որը ստուգումներ կիրականացնի գործարանում: