Հայկ Գևորգյանն առաջարկում է հանձնաժողով ստեղծել և աուդիտ կիրականացնել «ԱրարատՑեմենտ» գործարանում
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր ԱԺ նիստում ցեմենտի տուրքի մասին օրինագծի քննարկման ժամանակ «ժանրի կանոններով» հիշեցրեց, որ 17 տարի առաջ «Ռոբերտո» ընկերությունը «ԱրարատՑեմենտ գործարանը» ձեռք է բերել 200 հազար դոլարով, այն դեպքում երբ կար 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:
«Ժանրի կանոններով ես հիմա պետք է ներկայացնեի «ԱրարատՑեմենտի» վճարած հարկերն անցած տարիներին: 2017 թվականին վճարել է 800 մլն դրամից քիչ ավել հարկ, իսկ 2018 թվականին հանկարծ վճարեց 2.1-2.2 մլրդ դրամ:
Հիմա ժանրի կանոների պետք է հարցնեի, թե 60%-անոց ստվեր էր դա, թե ստվեր չէր: Հետո ժանրի կանոններով՝ պետք է հարցնեի՝ ինչպես ստացվեց, որ «ԱրարատՑեմենտի» արտադրանքը Վրաստան էր արտահանվում 23-26 հազար դրամով, բայց Հայաստանի շուկայում վաճառվում էր 50-60 հազար դրամով:
Վրաստանում հնարավոր չէ չհիմնավորված գին սահմանել, որովհետև այնտեղ մրցակցություն կար և այնտեղ վաճառվում էր երկու անգամ էժան, քան Հայաստանում: Ու ժանրի կաոններով պետք է հարցնեի, թե իրականում ո՞վ է ժողովրդի թշնամին»,- ասաց Հ.Գևորգյանը՝ հավելելով, որ սպառողները տարեկան 2-4-6 մլրդ դրամ չհիմնավորված գումար են վճարել ցեմենտի համար:
Նա նշեց, որ իրականում գործ ունենք արտաքին շոկի հետ, հարևան երկրում ցեմենտի արտադրությունը կտրուկ էժանացել է, և վստանգում է մեր տեղական արտադրությունը, իսկ պաշտպանելու համար պետք է իմանալ ցեմենտի իրական արժեքը:
Գևորգյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որն աուդիտ կիրականացնի «ԱրարատՑեմենտ» գործարանում: