«Եթե իրոք անկեղծ Հոկտեմբերի 27-ի քննություն սկսեն, նրանք, ովքեր հիմա գոռում են՝ հերթով մտելու են բանտախուց». Սամվել Բաբայան
«Հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարը ողջ-առողջ է, չէ՞: Թող նորից քննություն սկսեն, պարզեն մեղավորներին: Եթե իրոք անկեղծ քննություն սկսեն, ա՛յ նրանք, ովքեր հիմա գոռում են՝ հերթով մտնելու են բանտախուց: Խոսքը նրանց մասին է, ովքեր այդ տղայի հետ նախքան դեպքերը հանդիպել են Ն.Հունանյանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
«Ցիրկ են խաղում, փորձում են իրենց արածը գցել ուրիշի վրա: Նորից եմ ասում՝ այդ անձը մտել է Հայաստան ու շփվել ղեկավար մարմինների հետ: Ինչի՞ց է խոսել, ինչո՞ւ է խորհրդարանից զանգել ոմանց, թե՝ եկեք, ժողովրդին հանեք: Ո՞ւմ հետ է հանդիպել, ի՞նչ են խոսել, հասկանալի կլինի, թե ովքե՞ր, ի՞նչ խնդիր են կատարել, ու ո՞ւր են գնում»,- հավելեց նա:
Անի Կարապետյան