Բաժիններ՝

«Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկելու ցեմենտի տուրքի մասին օրինագծին

Ցեմենտի տուրքի մասին օրինագծի շուրջ բուռն քննարկում է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իրենք փորձում են հասկանալ՝ շահագրգիռ կողմերը ի՞նչ են ուզում անել:

Նա նշեց, որ եթե ցեմենտը թանկացվում է, երկրում շինարարությունն է թանկանալու, մինչդեռ որոշ փորձագետներ պնդում են, որ շինարարության բում է երկրում, որովհետև ցեմենտն էժան է:

«Մենք քաղաքական գնահատական ենք ուզում տալ էս ամեն ինչին: Նախ՝ գտնում ենք, որ պետք է օրենքը ետ կանչել կամ հիմա մերժել այն, և լսումներում ու փորձագետներով աշխատել, որոշել ինչպես ենք հարցը լուծում»,- ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ շահերի բախման խնդիր կա խորհրդարանում: Մարուքյանը հրապարակեց շահերի բախման մասին օրենքի դրույթը՝ հորդորելով առաջինը դասել քաղաքացու շահը, հանդես գալ շահերի բախման մասին ինքնաբացահայտող հայտարարություններով.

«Մենք հիմա ուսումնասիրում ենք շահերի բախումը»: «Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկելու այս օրենքին»,- հավելեց Մարուքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս