«Թշնամի չունեմ, բայց սաղ նախանձում, տրաքում են. Նախանձողները գիշերը չեն կարա քնեն». Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացահայտել, թե 17 տարի առաջ ի՞նչ գնով է ձեռք բերել «ԱրարատՑեմենտ» գործարանը:
«Քո ի՞նչ գործն ա: Եթե ինքը (նկատի ունի պատգամավոր Հայկ Գևորգյանին:- խմբ.) ասեց 200 հազար, իրա ասածի համար պետք է պատասխան տա, շանտաժով, ստախոսությամբ… էսօր քննարկում ենք հարց՝ ցեմենտի խնդիր, տնտեսության, աշխատողի, ստրատեգիական վիճակ, նա ցեմենտի գնելու կամ չգնելու մասին է խոսում: Սա առողջ մթնոլորտ չի, չի կարա լավ բան լինի, կապրենք, կտեսնենք»,- ասաց Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչքանո՞վ է գնել գործարանը:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է, որ Վրաստան ավելի էժան է արտահանել ցեմենտը, Ծառուկյանը պատասխանեց, որ վնասով են արտահանել, որպեսզի Վրաստանից ներմուծմանը խոչընդոտեն.
«Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մինուսով աշխատենք, բայց ձեզ վնասենք»:
«Պարզ է, թշնամի չունեմ, բայց սաղ նախանձում, տրաքում են: Նախանձողները գիշերը չեն կարա քնեն: Այդպես էլ մնալու են նախանձ, չկայացած»,- հավելեց Ծառուկյանը: