Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:
Ապրիլի 22-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 59-ամյա ուղևոր Սամվել Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հիմնական հավակնորդը մնալ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նիկոսիայում հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացնեն՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում:
«Աջակության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, որը պետք է լինի 3 ամսվա ընթացքում: Իսկ քաղաքացիներն աջակցության համար կկարողանան դիմել 3 տարվա ընթացքում»,- նշեց Լենա Նազարյանը:
Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարի ՀՀ-ում նվազել են կարտոֆիլի ոչ միայն բերքի, այլեւ իրացման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա: 2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 9.8 տոկոսով քիչ կարտոֆիլ է վաճառվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ հայկական եկեղեցիներ ծաղիկներ է ուղարկել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 25-ին՝ Վլադիվոստոկի Ռուսկի կղզում՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի տարածքում:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը:
«Ուզես-չուզես կալանքը պետք է տաս» նորմալ ժողովրդավարության պայմաններում այս հայտարարությանը կհաջորդեր հրաժարական: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Սևակ Թորոսյանը:
Վերջիններիս աշխատանքով ապահովելու և անվճար բնակարան տրամադրելու կեղծ խոստում տալով, պահանջել է 2018 թվականի հոկտեմբերից կատարել ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների գրանցում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել է Պանկիսի կիրճի բնակիչներին եւ հավաստիացրել, որ ՀԷԿ-ի կառուցման կապակցությամբ նրանց կարծիքը հաշվի կառնվի։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հաշվառվելու ընթացակարգի վերաբերյալ։
Հայաստանի Էրեբունի օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազային 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներ կմատակարարեն ներկայում սպառազինության մեջ առկա ՄիԳ-29 ինքնաթիռների փոխարինման համար:
Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) հայտարարել է, որ Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն է սկսում:
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
«Այսօր իրավապահ մարմինների հանդեպ վստահություն կա, ընդհանուր առմամբ երկրում մարդկանց մոտ պետականության հանդեպ վստահություն է հայտնվել, որովհետև իրենք են ձևավորել իշխանությունը: Այսօր Արթուր Վանեցյանն ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից մեկն է, որովհետև իր աշխատանքով ապացուցել է և իր գործողություններով արժանացել է դրան: Դա տալով և վերցնելով, փաստաթղթով չի»:
Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 40-ի:
Նախագիծը Կառավարության նիստում միաձայն ընդունվեց՝ առանց քննարկման։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու կառավարության շենքում, նախագիծը չի մանրամասնում։ Նշվեց, որ դրա որոշ կետեր հույժ գաղտնի են։
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Մասիսում հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ: Ոստիկանության Մասիսի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` տեղի ունեցածի փաստով։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնել, այո՞․ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանին։
«Ժողովուրդ» թերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հետ զրուցել է, վերջին ժամանակահատվածում ընդդիմության կողմից քննարկվող սուպերվարչապետության հարցի շուրջ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի ազգականին՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մամիկոն Հովհաննիսյանին, որի դեմ քրեական գործ էր հարուցվել, նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը: