Բաժիններ՝

ԱԺ-ն ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը:

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019թ. փոխարեն սահմանել 2021թ.:

«Առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ստացվել: Կառավարությունը ևս նոր առաջարկներ չունի»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս