Բաժիններ՝

Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում:

Ճանապարհը միակողմանի փակվել է:

Այս պահին Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930