«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 22-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Աճեմյան փողոցից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 66-ամյա Գառնիկ Կ.-ն։
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ներկա էին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու այսօրվա նիստում հայտարարեց, որ լինելու են եռամսյակային պարգևավճարներ՝ քաղաքապետարանի ամբողջ անձնակազմի համար։
Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան:
Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 321-ի, տուժել է ավելի քան 520 մարդ:
«Պարոն քաղաքապետ, օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում, երբ հետաքրքրվեցի, թե ինչու թվով 9 ձնամաքրման մեքենաներ չգնվեցին Կառավարության որոշմամբ, Ձեր խոսնակը հակադարձեց և խորհուրդ տվեց, որ «գուգլեմ» ու կտեսնեմ, որ նման որոշում կա։ «Գուգլելու» որոշման արդյունքը զրո էր։ Խնդրում եմ, Ձեր խոսնակի անձնական օգտագործման «գուգլից» ինձ տրամադրեք Կառավարության որոշումը»:
Ապրիլի 22-ին 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է մամուլի այն տեղեկությունը, որ վարչապետն իր աշխատակազմի ղեկավարից պահանջել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ «Իհարկե ոչ»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու հերթական նիստի ընթացքում դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց, որ արդեն վեց ամիս է, ինչ բարձրացրել են Արցախի 4-րդ նրբանցքի 8-և 10, Արզումանյան 10 և 17, ինչպես նաև՝ Նազարբեկյան 48 հասցեների հետ կապված խնդիրները, սակայն վեց ամիս շարունակ քաղաքապետարանն ասում է, որ հարցը շուտով կլուծվի։
Եվրախորհրդարանում առավել ազդեցիկ՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի միասնական թեկնածուն՝ Մանֆրեդ Վեբերը, խոստացել է արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, եթե զբաղեցնի այդ պաշտոնը:
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում հարցում է սկսել Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման շուրջ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին:
«Շուրջ 10-11 ամիսների ընթացքում ավելի քան 80 մլրդ դրամի սահմաններում քրեական գործեր են հարուցվել, գումարը տարբեր կարգավիճակ ունի, մի մասը փաստացի վերականգնված է պետբյուջե, մի մասը վերականգնման փուլում է, մի մասն էլ քննության փուլում է: Ես ինքս կառավարությունում աշխատելու ժամանակահատվածում տեսել եմ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրավապահ կառույցները, քննչական բլոկները»:
Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին ևս 2 ամսով, համաձայն որի` ձևակերպելով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 30.000 ՀՀ դրամից՝ 540 և ավելի օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ մինչև 10% բարձրացված տոկոսադրույք:
2019 թվականի փետրվարի 21-ի կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ հայ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ռոստովում:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մայիսի 2-ին:
Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Երևանի աղբահանության համար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ իրենց նախապես տեղյակ չի պահել և հարցը միանգամից քննակել է Կառավարությունում։
98 տարեկան հասակում մահացել է Լյուքսեմբուրգի մեծ դուքս ժանը, որը գահն զբաղեցրել Է 1964 – 2000 թվականներին:
Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց, որպեսզի օրակարգում ընդգրկված 16-րդ հարցը, որը վերաբերում է «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը ստեղծելու մասին» նախագծին, առաջ բերվի, և այն քննարկվի՝ որպես երկրորդ հարց։
Ապրիլի 23-ին Հնդկաստանի 13 նահանգում եւ երկու միութենական տարածքում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից երրորդը:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախստանցիներին խնդրել է պետության ղեկավարի ընտրություններում պաշտպանել հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին Nur Otan կուսակցությունից։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունել է Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի:
6,6 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 23-ին տեղի ունեցել Ֆիլիպիններում:
Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը օրակարգում ընդգրկված՝ Բաղրամյան 26-ը՝ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը հանեց։