Նիկոլ Փաշինյանի ազգականին կանչել են հարցաքննության․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի ազգականին՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մամիկոն Հովհաննիսյանին, որի դեմ քրեական գործ էր հարուցվել, նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել:
«Նրան, ըստ մեր տեղեկությունների, հրավիրել են հարցաքննության առայժմ վկայի կարգավիճակով: Հիշեցնենք` Մամիկոն Հովհաննիսյանը ՊՈԱԿ փոխտնօրեն է փետրվարից:
Նա կասկածվում է փաստաթուղթ կեղծելու մեջ: Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների` պարզվել է, որ այս տարվա փետրվարին նա «Դիլիջան» ազգային պարկի կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կեղծ դիպլոմի պատճեն` «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ, եւ նշանակվել է տնօրենի տեղակալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: