«Մենք նույն կոստյումը չենք հագնում»․ Հրաչյա Հակոբյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հետ զրուցել է, վերջին ժամանակահատվածում ընդդիմության կողմից քննարկվող սուպերվարչապետության հարցի շուրջ:
-Պարոն Հակոբյան ընդդիմությունը հայտատարում է, որ Դուքորեւէ քայլ չեք անում փոխելու նախկին իշխանությունների կողմից ստեղծված սուպերվարչապետական համակարգը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որՍերժ Սարգսյանի «հագով կարած կոստյւոմը» չի ուզում նոր իշխանությունը «հանել»իր վրայից:Ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւորեւէ փոփոխությունչեք անում:
-Դրա մասին բավականին շատ է խոսվել. եթե մեր ընդդիմախոսները չեն տեսնում այն փոփոխությունները, որոնք արվում են դա իրենց խնդիրն է: Քանի որ իրականում բավականին շատ փոփոխություններ են արվում: Ինչ վերաբերում է Սերժ Սարսգայնի հագով կարած կոստյումին, ճիշտ է՝ Էդմոն Մարուքյանը նախորդ անգամ հանեց իր կոտսյումը, կոճակները ցույց տվեց եւ վերջում հենց ինքն էլ հագավ այդ կոստյումը, բայց մենք թերեւս նույն կոստյումը չենք հագնում:
Մենք չենք ասում, որ կառավարության վերջին արդյունքը սա է, միգուցե փոփոխության ենթարկվի, իրենց կողմից ասված ԱԺ-ն, Ոստիկանությունը առընթեր մարմիններից դուրս գան, ուղղակի այս պահին մենք գտնում ենք, որիրենքչպետք է քաղաքական մարմին լինեն:
Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը նման կերպ արտահայտվում, որակելով այսօրվա կառավարությանը սուպերվարչապետություն ունեցող կառավարություն:
Ես չեմ բացառում, որ քննարկումների արդյունքում այնուամենայնիվ որոշում կայացվի, որ իրավապահ մարմինները պետք է լինեն նախարարություններ լինեն ու հաշվետու լինեն խորհրդարանին: Իրավիճակը լրիվ այլ է, մենք այսօր բաց ենք քննարկման համար, իսկ մենք այսօր կառուցողական քննարկման մեջ ենք հենց նույն այդ հարցի շրջանակներում:
-Այսինքն Դուք նախորդ իշխանությունների վարած քաղաքակնությունը առաջ չեք տանելո՞ւ…
-Իհարկե, ոչ չկա նման բան, մենք երբեք նման գիծ առաջ չենք տանելու, պարոն Փաշինյանը բազմիցս ասել է գոյություն ունի խորհրդարան, երբ որ տարբեր հարցեր խորհրդարանի դահլիճում էլ կարող են լուծվել, քանի որ ԱԺ-ն ունի բոլոր լծակները այդ հարցերը լուծելու համար:
Այո, դա այդպես է, մենք ունենք լծակներ, որից մենքպետք է լուծենք, ոչ թե այդ ամենն ուղենք կառավարությանը, այլ մենք մեր իրավասության շրջանակներում, բոլոր հարցերին տաք լուծումներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: